Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ. Արցախի Պետնախարար
![](https://henaran.am/wp-content/uploads/2022/10/aycaxi-mip-artak-beglaryani-tc-n190820-1-300x171.jpg)
Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ՝ օգտագործելով նաև ականանետեր։ Այս մասին գրառում է կատարել Արցախի Պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։ Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է ծնում»,-գրել է նա։