23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2022

Երեւանը կդառնա սահմանամերձ քաղաք. Լեւոն Նազարյան /Ուղիղ/

Ակտիվիստ, մանկավարժական գիտությունների թեկնածու Լեւոն Նազարյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի գործող իշխանությունը պանթուրքիզմի, թուրքական ուխտի գաղափարախոսության իրականացմանն է ծառայում: Նրա խոսքով՝ եթե Հայաստանում մնա թուրքական իշխանությունների օրակարգը սպասարկող փաշինյանական իշխանությունը, Հայաստանը կլինի այն եզակի պետությունը, որ կստորագրի 2-րդ կապիտուլյացիան եւ արդյունքում կապիտուլացվող կողմը կաջակցի կապիտուլացնողի ծրագրերի իրականություն դառնալուն: Բանախոսի […]

Ընդդիմության 10 միֆերը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՏԱՍԸ ՄԻՖԵՐԸ Միֆ #1․ Սաղ Նիկոլն ա մեղավոր․ Սա ամենավտանգավոր միֆերից է, որ այսօր քննարկվում եւ տարածվում է ընդդիմության կողմից։ Նիկոլը չարագործ է, Նիկոլը դավաճանությունից, մեղքից ու չարիքից անդին է, նրա ամեն խոսք ու գործողություն պատուհաս է երկրի համար, նա չի կարող որեւէ լավ բան անել։ Նիկոլը գործողությունները քննարկելը անիմաստ ժամավաճառություն է, որի ընթացքում […]

Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր անհետ կորած հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրել է. «ԼՂ առաջին պատերազմի հետևանքով 777 անհետ կորած հայ կա, 2-րդ պատերազմի հետևանքով` 217, 29 անհետ կորած հայ կա սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով: Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում»:  

Միայն դավաճան հայը կարող է ընդունել, որ ներկայիս Ադրբեջանը՝ դա «Արևելյան Ադրբեջանն» է, ընդունելով, որ կա նաև դրա «արևմտյանը»

Շատերն անդրադարձան կապիտուլյանտ Նիկոլի երկու օր առաջ իր թվիփթերյան էջում արված գրառմանը, որտեղ վերջինս հայկական ՆԱԽԻՋԵՎԱՆԸ «Նախճիվան» էր անվանել… Սակայն այդ նույն գրառման մեջ Նիկոլ Անհողն ավելի վտանգավոր բան է արել…Նա ներկայիս Ադրբեջանը ներկայացրել է որպես «Արևելյան Ադրբեջան»… Հարց է առաջանում… Իսկ թրքամետ և Ալիևի դեմ ծնկած Նիկոլի համար Արևմտյան Ադրբեջանը ո՞րն է… Բոլորն էլ […]

Իտալիայի ժողովուրդը հիասթափվեց շատ իրենց նիկոլից եւ մի երկու շաբաթ առաջվա ընտրություններում հին «թալանչիները» վերադարձան իտալական Սենատ

Էս Իտալիայի ՆԻԿՈԼՆ Է:   Երբ իրան լսում եմ, էնպիսի տպավորություն է, որ նիկոլն է խոսում ղժժացող ձայնով, միայն թե իտալերեն։ Տեքստը գրեթե նույն է. «Էս ռեժիմից, էս թալանչիներից պետք է ազատվենք, հարկերը չեն վճարում, թալանում են , դղյակներ են կառուցում, ձեր հաշվին ճոխ-ճոխ ապրում են: Կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու թալանածը ու բաժանենք […]

Google Maps-ից հեռացվել են Սյունիքի մարզի տեղանունների ադրբեջաներեն տարբերակները

«Թաթոյան» հիմնադրամի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ջանքերով Google Maps և Google Earth հավելվածներից հեռացվել են ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները, հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Սեպտեմբերի 29-ին հիմնադրամը Սիսիանի բնակիչներից մեկի ահազանգի հիման վրա պարզել էր, որ Google Maps և Google Earth հավելվածներում անվանափոխված […]

ԵԽԽՎ պատգամավորները կոչ են արել անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բոլոր քաղաքական խմբերի շուրջ 50 պատգամավորներ ստորագրել են գրավոր հռչակագիր՝ պահանջելով անհապաղ եւ անվերապահորեն դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքից եւ անհապաղ հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին։ Նշելով, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ 2022 թվականի սեպտեմբերին, պատգամավորներն ընդգծել են, որ «ռազմական ագրեսիայի այս […]

Ադրբեջանը մտադիր է նոր ագրեսիա անել, գործնական քայլեր արեք. Թագուհի Թովմասյանը դիմում է միջազգային գործընկերներին

«Հրատապ դիմել եմ միջազգային գործընկերներիս՝ իրականացնելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխարգելող գործնական քայլեր: Այս մասին գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Նա նաեւ նշել է. «Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին՝ մասնավորապես, Վարդենիսի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից իրադրության լարումը վկայում է Ադրբեջանի հնարավոր նոր հարձակման վտանգների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որ Ադրբեջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված