29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միայն դավաճան հայը կարող է ընդունել, որ ներկայիս Ադրբեջանը՝ դա «Արևելյան Ադրբեջանն» է, ընդունելով, որ կա նաև դրա «արևմտյանը»

Շատերն անդրադարձան կապիտուլյանտ Նիկոլի երկու օր առաջ իր թվիփթերյան էջում արված գրառմանը, որտեղ վերջինս հայկական ՆԱԽԻՋԵՎԱՆԸ «Նախճիվան» էր անվանել…
Սակայն այդ նույն գրառման մեջ Նիկոլ Անհողն ավելի վտանգավոր բան է արել…Նա ներկայիս Ադրբեջանը ներկայացրել է որպես «Արևելյան Ադրբեջան»…

Հարց է առաջանում… Իսկ թրքամետ և Ալիևի դեմ ծնկած Նիկոլի համար Արևմտյան Ադրբեջանը ո՞րն է… Բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ի՛նչ նկատի ունի Բաքուն և ալիևամերձ շրջապատը, երբ բարբաջում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին… Այո՛, դա ներկայիս Հայաստանի տարածքն է, որը Բաքվում համարում են իրենց երկրի արևմտյան մասը, իսկ մեր մայրաքաղաք Երևանի նկատմամբ Ալիևի հայտարարությունները նույնիսկ նիկոլականները գիտեն…

Ի գիտություն թերուս և հակահայ Նիկոլի՝ որքա՛ն էլ ծնկես թուրքի առաջ, որքա՛ն էլ մեր պատմական տարածքները թուքերինը համարես ու թուրքական անվանումներով «բառաչես», որքա՛ն էլ բավարարես թուրքերի ծավալապաշտական պահանջները և պատերազմների քողի տակ մեր տարածքերը նվիրես, միևնույն է բացի նոր պատերազմերից, աղետներից, մահերից, ողբերգություններից և վերջում էլ՝ Հայաստանի կործանումից այլ բանի չես հասնելու…

Հ.Գ. Թուրքի և Նիկոլ Անհողի գլխավոր նպատակը պատկերված է ադրբեջանցիների կողմից համացանցում տարածվող այս քարտեզում… Միայն դավաճան հայը կարող է ընդունել, որ ներկայիս Ադրբեջանը՝ դա «Արևելյան Ադրբեջանն» է, ընդունելով, որ կա նաև դրա  «արևմտյանը»…

 

Գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ