22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մատվիենկոյին խանդի տեսարաններին զուգահեռ Ալեն Սիմոնյանը փորձել է շահել տիկնոջ սիրտը . Հրապարակ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության մոսկովյան այցի վերաբերյալ ուշագրավ դրվագներ են պատմում։ Հիշեցնենք, որ պաշտոնական այցով, մեծաթիվ պատվիրակությամբ ԱԺ նախագահը հոկտեմբերի 9-12-ը Մոսկվայում էր: Պետդումայում ունեցած հանդիպումների ընթացքում ԱԺ խոսնակը փորձել է հնարավոր բոլոր միջոցներով ցույց տալ, որ պաշտոնական Երեւանը նեղացած է ՌԴ-ից, որը կրավորական կեցվածք ընդունեց ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ։ Ակնարկներ եւ ուղիղ հայտարարություններ են եղել ՀԱՊԿ-ի չեզոքության հետ կապված։

Մեզ պատմեցին, որ ԱԺ նախագահը ռուսական կողմին անգամ արտասովոր առաջարկ է արել, որ Հայաստանում հայ-ռուսական բարեկամության պուրակի կառուցման հարցում համաֆինանսավորում կիրառվի: Թերեւս փորձել է ցույց տալ, որ այդ բարեկամությունն այնքան չարժե, որ Հայաստանն իր վրա վերցնի ֆինանսական ողջ բեռը։ Անգամ գումարի չափի մասին են ասում՝ առաջարկել է, որ 180 հազար դոլարը ռուսները ներդնեն, ինչը տարակուսանքով են ընդունել Պետդումայում, եւ այն քննարկումների առիթ է դարձել։

Նշենք, որ հայ-ռուսական բարեկամության պուրակ հիմնելու մասին պաշտոնական շրջանակներում բարձրաձայնել են ամիսներ առաջ, երբ այդ հարաբերություններում դեռեւս այսպիսի լարում չկար։ Բարեկամությունը խորհրդանշող հուշարձան եւս պետք է տեղադրվի, որի նախագծման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2022 թվականի ապրիլի 4-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, հայտարարվել է մրցույթ, իսկ հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն էր։

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երեւանի Ռուսաստանի հրապարակում (Երեւանի քաղաքապետարանին հարող տարածք) նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան»,- մասնավորապես նշվում է նախարարության հրամանում։ Ի դեպ, ըստ սահմանված չափորոշիչների՝ քանդակի առավելագույն բարձրությունը պետք է չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը․ «Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձեւով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները»: Մեզ ասացին, որ հենց այդ արձանի համար է պահանջվել 180 հազար դոլար գումարը, իսկ հարակից պուրակը կկառուցվի ՀՀ բյուջեի հաշվին։

Սակայն ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեր հարցմանն ի պատասխան փոխանցեց հետեւյալը․ «Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մի շարք բարձրաստիճան այցեր է ունեցել, որոնցից որեւէ մեկի ընթացքում Ձեր նշած հարցը չի բարձրացվել։ Հանդիպումներին առավել կարեւոր հարցեր են քննարկվել, մասնավորապես՝ անվտանգությանը վերաբերող եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններին առնչվող հարցեր»։

Ի դեպ, մեզ պատմել են նաեւ, որ բավականին դրամատիկ է ստացվել ԱԺ նախագահի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը․ տիկինը պարբերաբար «խանդի տեսարաններ» է բեմադրել եւ ԱԺ նախագահին հանդիմանել է ԱՄՆ կոնգրեսականներին, մասնավորապես` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար։ Սիմոնյանը փորձել է շահել տիկին Մատվիենկոյի սիրտը եւ նրան հրավիրել է Հայաստան:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ