Փաշինյանի հայտարարությունները հնարավորություն տվեցին Ադրբեջանին. Արտակ Զաքարյան
168.am
168.am
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 14։00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: «Ադրբեջանական լայնածավալ […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրանք փոխանակ առանց այդ էլ ծաղրի վերածված ԱԺ նիստը նվիրեին Ադրբեջանի դեմ ելույթներին, աշխարհին ճշմարտությունը հասցնելու հնարավորություններին, երկրի շահը սպասարկելուն, քարոզչական պատերազմում Ադրբեջանին հակադարձելուն, այս ուսապարկերը կրկին սևեռվել են ընդդիմության վրա: Նրանք այդպես էլ չեն ընկալում Ադրբեջանին որպես թշնամի, նրանց համար թշնամին հայրենասեր հայ մարդն […]
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի նիստում քննարկել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն ադրբեջանական հարձակման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Քննարկումների արդյունքում 65 կողմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը: «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, […]
Հայաստանի նախաձեռնությամբ այսօր՝ Երևանի ժամանակով 19։00-ին, տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետությունն աղետի հասցրած ու պարտության պատճառ հանդիսացող ուժի հետ ի՞նչ միասնություն։ Մենք պատրաստ ենք համախմբվել Պետականության ու Ազգի շուրջ, բայց Պետականություն քանդողների հետ՝ ոչ»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չի բացառվում, որ Ադրբեջանն իր ամենաթիրախային հարվածը դեռ չի հասցրել։ Անկախ այն հանգամանքից, որ գրոհների աշխարհագրությունը բավականին լայն է, դեռ պարզ չի, թե որն է լինելու Ադրբեջանի հիմնական ուղղությունը։ Իհարկե, որոշակի տարբերակներ, սցենարներ ուրվագծվում են, սակայն ամբողջությամբ դեռ պարզ չի, թե գլխավոր […]
Հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում սեպտեմբերի 13-ի գիշերն իրադրության կտրուկ սրման հետ կապված NEWS.am-ը դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը ճշտելու համար: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանում ասվում է. «Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Որպես բանակի կազմավորման ակունքներում կանգնած մարդ` նա […]
Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ներում չկա․․ • Սրանք ապաշնորհ չեն։ Սրանք բավականին երիտասարդ են, ամբիցիոզ, մրցունակ և պատրաստ լուծելու իրենց առջև դրված խնդիրները։ Այլ հարց է, որ այդ խնդիրները հանգում են Հայաստանի ոչնչացմանը։ • Եթե քեզ բանակցային սեղանին ասում են՝ «պատերազմով կվերցնենք», դու դա թաքցնում ես ժողովրդից ու հայտարարում «խաղաղության դարաշրջանի» մասին, […]