02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ներում չկա»․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ներում չկա․․ 

• Սրանք ապաշնորհ չեն։ Սրանք բավականին երիտասարդ են, ամբիցիոզ, մրցունակ և պատրաստ լուծելու իրենց առջև դրված խնդիրները։ Այլ հարց է, որ այդ խնդիրները հանգում են Հայաստանի ոչնչացմանը։

• Եթե քեզ բանակցային սեղանին ասում են՝ «պատերազմով կվերցնենք», դու դա թաքցնում ես ժողովրդից ու հայտարարում «խաղաղության դարաշրջանի» մասին, թիրախավորում ես այն պետություններին, որ կարող են քեզ զենք տրամադրել և ընկերություն ես անում այն պետությունների հետ, որ քեզ «պատրուլ» են տրամադրում, «պատրուլի» աշխատավարձն ավելի բարձր ես սահմանում, քան սահմանապահինը, ուրեմն քո առջև դրված խնդիրը Հայաստանի պաշտպանությունը չէ։

• Քո առջև դրված խնդիրն է, որ պատերազմ լինի, դու անունը դնես «սադրանք», ու ասես, որ «սադրանքի» պատճառը հայոց բանակի ուժեղացումն է՝ ակնարկելով, որ եթե բանակ չլինի, «սադրանք» էլ չի լինի, ու «տնտեսված» միջոցներն էլ կգնան «պատրուլին»…

• Սա է իրականությունը։ Սրանք ապաշնորհ չեն, և սրանց ներում չկա, որովհետև ի տարբերություն Հիսուսին խաչողներին՝ սրանք գիտեն, թե ինչ են անում»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ