23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2022

Գերմանիան Հայաստանին կտարամադրի 116,4 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակություն

Գերմանիան Հայաստանին կտրամադրի 116 միլիոն 400 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն, Ազգային ժողովում հայտարարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։  Փոխնախարարի խոսքով՝ երկու հիմնական մասից է բաղկացած այս օժանդակությունը. 70 միլիոն եվրո տրամադրվելու է փոքր և միջին ձեռնարկությունների […]

Հենրիխ Մխիթարյանի որդին հոր հետ եղել է խաղադաշտում և «գոլ խփել»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի որդին «Ռոմա»-ի վերջին խաղից հետո հոր հետ եղել է խաղադաշտում և «գոլ խփել»: Հռոմի Օլիմպիական մարզադաշտում Սերիա Ա-ի «Սալերնիտանա»-ի դեմ հերթական խաղից հետո, որտեղ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, հայ ֆուտբոլիստի որդին` Համլետ Մխիթարյանը, հոր հետ գնդակ է խաղացել և նաև դարձել «գոլի հեղինակ»:  

«Ինչո՞ւ մանդատերը վայր չեք դնում, գտեք ձեզ». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հարց հղեց ԱԺ նիստերը բոյկոտող ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք այսօր լքել են ԱԺ նիստերի դահլիճն ու մեկնել Արցախ: «Ուզում եմ մի հարց հղել ընդդիմության ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և գործուղել ընդդիմությանը այստեղ։ Ուզում եմ հասկանալ, լավ, այս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած […]

«Հայկական երազանքի ֆուլ իդիլիա․․․»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայկական երազանքի ֆուլ իդիլիա․․․ Ես, իհարկե, հասկանում եմ, որ սա արել են նախկիններն ու «քցել են» Հայաստանի ամենաարդար իշխանության ջեբը, չի բացառվում, որ արած լինի, օրինակ, մասոնական օթյակը, կամ՝ հաստատ Պուտինը արած կլինի, որ պատժի մեզ Նիկոլի բրյուսելյան այցի համար, եկեք չբացառենք նաեւ, որ արած լինեն աստղագուշակ տիկին […]

«Ժողովուրդը վերջնականապես ցույց կտա ձեզ ձեր տեղը` պատմության աղբանոցում»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ անդամ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային ժողովի ամբիոնից հայերեն բառերով, բայց թուրքական տոնայնությամբ խոսացող իշխանությունը «Ֆաս» հրաման է կատարում, այս անգամ ոչ միայն ընդդիմության մասին հոխորտելով, այլ նաև` Արցախի դրոշի։   Ես հասկանում եմ ձեզ, որ ժողովրդի միասնականությունը և կոնսոլիդացիան ընդդիմության շուրջ` ձեզ համար նման է դիվահար մարդու գլխին Սուրբ ջուր […]

Արցախը վտանգվում է սրանց գոյությամբ, իշխանության մոտ իրենց լինելով. Հայկ Մամիջանյան

Այն ժամանակ, երբ Արցախի անվտանգությունը մեր պատասախանատվության տակ էր, կարելի էր և՛ Ղազանչեցոց գնալ, և՛ Սյունիքով անվտանգ անցնել, և՛ ամբողջ Արցախով ազատ շրջել, խորհրդարանում լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով իշխանական պատգամավորներ դիտարկումներին, թե Արցախ գնալով՝ ընդդիմությունը վտանգում է Արցախը։ «Ցավալի է, որ Հայաստանի իբր իշխող խմբակցության պատգամավորները նույնպես […]

Փաստորեն կապիտուլյանտների համար տրանագենդերն է ԱԺ ամբիոնին սազում,այլ ոչ թե Արցախի դրոշը. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  Փաստորեն կապիտուլյանտների համար տրանագենդերն է ԱԺ ամբիոնին սազում,այլ ոչ թե Արցախի դրոշը։   Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու ԱԺ նիստերին եւ մեկնում են Արցախ: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Արցախի փոքր դրոշ ամրացրեց ԱԺ ամբիոնին, որը ՔՊ-ական պատգամավոր Վահագն […]

Ակնհայտ է՝ օրվա իշխանությունը երկիրը փորձում է տանել նոր կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան

Արցախը վտանգել են և շարունակում են վտանգել իշխանությունները՝ իրենց գործողություններով, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավորների դիտարկումներին, թե Արցախ գնալով՝ ընդդիմադիրները վտանգում են արցախցուն և Արցախը։ «Դրանով իրենք արդարացնում են իրենց անգործությունը, պարտվողական քաղաքականությունը և Արցախից ձեռքերը լվալու և հրաժարվելու գործողությունները», – ասաց Սաղաթելյանը։ Նա նշեց, թե […]

Ընդդիմությունն օգտագործում է Արցախի հարցը և անվտանգային խնդիրները՝ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար. Հայկ Կոնջորյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմադիր խմբակցությունների` Արցախ մեկնելն ու ԱԺ նիստերին չմասնակցելը համարում է ոչ թե Արցախին պաշտպանող քայլ, այլ՝ սադրող: Ըստ նրա՝ ընդդիմությունն ԱԺ-ում փորձում էր ամեն կերպ արժեզրկել խորհրդարանը, պարալիզացնել ԱԺ-ն: «Գուցե համարում են, որ իրենց առջև դրված խնդիրը այստեղի խրամատում լուծել են և հիմա մեկնում են Արցախ, հավանաբար, նորից խրամատավորվելու, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի