22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 8, 2022

Բրյուսելում Փաշինյանը վաֆլիի դիմաց վաճառեց Արցախի խնդիրը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, բրյուսելյան օրակարգը դավաճանական օրակարգ է: Եթե չկա Արցախի ինքնորոշման իրավունքի խնդիր, լատինական հնչեղությամբ բոլոր բառերը՝ դելիմիտացիա, կոմունիկացիա, չեն աշխատելու եւ հասարակության՝ սեղմվող զսպանակը անպայման բացվելու է: Ըստ Աշոտյանի, Բրյուսելում Փաշինյանի հանցավոր բացթողումն էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրին չանդրադառնալը, այլեւ գեոպոլիտիկ խաղի մեջ մտնելը, ինչը անհետեւանք չի մնալու եւ այսպես […]

Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան

Նախատեսվում է այս տարի Երևանում կանգնեցնել հայ-ռուսական բարեկամության հուշարձան: Այս մասին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում:   Լավրովը նախ հիշեցրեց, որ ապրիլի 3-ին լրացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այս տարի լրանում է նաև համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը: «Սա […]

«Եթե դա այդպես է, ապա սա բացասական իմաստով նոր և բառիս բուն իմաստով ծայրահեղ վիճակ է ստեղծում Արցախի խնդրի շուրջ»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը գոնե այս պահին փաստացի գոյություն չունի՝ ԱՄՆ եւ Ֆրանսիայի գլոբալ դիրքորոշումների արդյունքում։   Եթե դա այդպես է եւ դիրքորոշումներն էլ վերջնական են, ապա սա բացասական իմաստով նոր եւ բառիս բուն իմաստով ծայրահեղ վիճակ է ստեղծում Արցախի խնդրի […]

«Սերգեյ Լավրովը փաստացի մեղադրեց Արեւմուտքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը քանդելու մեջ»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սերգեյ Լավրովը փաստացի մեղադրեց Արեւմուտքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը քանդելու մեջ։   ՌԴ-ն փաստացի վերահաստատեց՝ ռուս խաղաղապահները երկար են մտադիր մնալ Արցախում։ Ի հեճուկս Արեւմուտքի՝ Ռուսաստանը շարունակելու է առանցքային դերակատարում ունենալ Հարավային Կովկասում»։  

ՌԴ-ն կշարունակի աջակցել Հայաստանին սահմանի պաշտպանության գործում. Լավրով

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացում Լավրովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցել Հայաստանին պաշտպանունակության ամրապնդման և սահմանների պաշտպանության գործում: «Մենք կշարունակենք Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքերից օգնել ձեզ ամրապնդել ձեր պաշտպանունակությունը և ապահովել սահմանի պաշտպանությունը»,- ասել է Լավրովը: Նախարարը նշել է, որ կողմերը կանդրադառնան նաև ԱՊՀ, […]

ՀՀ-ում հոկտեմբերի 13-22-ը կանցկացվի մարդահամար

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստը։ Կառավարության որոշման համաձայն՝ հերթական մարդահամարը կանցկացվի 2022թ-ի հոկտեմբերի 13-22-ը ներառյալ։ Նիստի ընթացքում Վիճակագրական կոմիտեն Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2022թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկությունը։ Նշվել է, որ ՀՀ 2022թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքները […]

Մեկներկել է Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա. նախարարն առանձնազրույց է ունենում Սերգեյ Լավրովի հետ

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:   Տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

«Արդյո՞ք սա բավարար է գլխավոր դհոլչու պաշտոնավարումը երկարաձգելու համար: Կերևա»․ Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի քաղաքացիներ «Էդ որ դատավորն ա, որ իմ ասածը չպտի անի»-ի հաջորդ սերիայի գլխավոր դերում այս անգամ վճռաբեկն էր: Վճռաբեկն «արձագանքեց»՝ նիկոլը հո մեղավոր չի: Շատ հետաքրքիր նախադեպ ունենք այլևս, որը հենց նիկոլի քանդած Հայաստանի դրսևորումն է:   Հայաստանում ոստիկաններից մահակներ խլելու կոչերը, զանգվածային թալան կազմակերպելն ու հրապարակում […]

«Յուրահատուկ սենդվիչ է ստացվել. Նիկոլի աշխատում է թուրքերի տակ, իսկ ծռերը՝ Նիկոլի». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, որ ծռեր կոչվող էն մարդասպաների ծյունինգ արած «բևեռը» Հայաստանում դրսից հովանավորող ապազգային ոհմակ է, գիտեն բոլորը: Արցախի դրոշի նկատմամբ իրենց այսօրվա վանդալիզմը, սակայն, միայն դրսի սպոնսորներով չի սահանափակվել: Ապրիլի հինգի հանրահավաքից հետո մեր մայրաքաղաքի կենտրոնում ընդդիմության կողմից տեղադրված Արցախի դրոշը մնացել է Նիկոլի կոկորդում: Բրյուսելյան հանդիպումից հետո, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի