22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2022

Էրդողանի ապրիլ 24-ի ուղերձը ցինիզմ էր,իսկ ի՞նչ է կարծում Նիկոլը․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․   Էրդողանի ապրիլ 24-ի ուղերձը ցինիզմ էր,իսկ ի՞նչ է կարծում Նիկոլը։   Ապրիլ 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին։ Ուղերձում ասվում է՝ հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի պարտադրած դժվար պայմաններում մահացած օսմանցի հայերի հիշատակը:   […]

Ջահերով երթը, դարձավ հայի արժանապատվության երթ. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կասեցնել Հայաստանի թրքացումը……Ջահերով երթը, դարձավ հայի արժանապատվության երթ ….1.5միլիոն նահատակների հիշատակը, հայի արժանապատվությունը պահանջում են մաքրել երկիրը թուրքի կոշիկը լպստողներից եւ վերականգնել Արցախի եւ մայր Հայաստանի անվտանգությունը…Սա է այսօր հանրության պատվերը…»:           6464  

Սերժ Սարգսյանի անունից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ է տեղադրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր վաղ առավոտյան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ է տեղադրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:  

Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը,  Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և կառավարության այլ անդամներ: Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:  

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղված է մեր տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ․ «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: 1915-1923թթ․ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության։ Շուրջ 1,5 միլիոն տղամարդ և կին, ծեր և երեխա […]

Մեր նահատակված հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ, որում, մասնավորապես, նշված է. «Այսօր հայ ժողովուրդն ու նրա բարեկամները, ողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Անցյալ դարասկզբին, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթից և մեծ տերությունների թողտվությունից, Օսմանյան կայսրության երիտթուրք պարագլուխները ծրագրավորեցին և իրականացրեցին հայ բնակչության դաժանագույն ջարդերն ու կոտորածը: Այդ […]

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ուղերձն է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով   «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Այսօր, համախմբվելով մեր սրբազան տաճարներում, մեր քայլերն ուղղելով դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դեպի աշխարհասփյուռ համայնքներում կանգնեցված խաչքարեր ու հուշակոթողներ, մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Նրանք զոհ գնացին […]

Բոլոր միջոցներով հակազդենք թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին. Սերժ Սարգսյան

Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․   «Այսօր՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես վերահաստատում եմ նախկինում հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր: Քանի դեռ Թուրքիայի Հանրապետությունը պետական ամենաբարձր մակարդակով որդեգրել է սեփական հանրությանն ու աշխարհին մոլորեցնելու քաղաքականություն և […]

Այսօր Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցն է

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը։   Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի