12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էրդողանի ապրիլ 24-ի ուղերձը ցինիզմ էր,իսկ ի՞նչ է կարծում Նիկոլը․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
 
Էրդողանի ապրիլ 24-ի ուղերձը ցինիզմ էր,իսկ ի՞նչ է կարծում Նիկոլը։
 
Ապրիլ 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին։
Ուղերձում ասվում է՝ հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի պարտադրած դժվար պայմաններում մահացած օսմանցի հայերի հիշատակը:
 
Նենց է ասում «մահացած օսմանցի հայերի » ,կարծես ոչ թե թուրքական ցեղասպանության զոհ են դարձել, այլ ՝ դժբախտ պատահարի։
 
Թուրքիան պարտավոր է առերեսվել իր սեփական պատմության սեւ էջերի հետ եւ հրապարակային ճանաչել 1915-1923թթ. Հայոց,Պոնտոտի հույների եւ ասորիների ցեղասպանությունը։
 
Իսկ ինչ վերաբերում է Էրդողանի նշած «հազարամյա խորը միասնությանը»,դա ուղղակի ցինիզմ է։
 
Թուրքիայի ղեկավարի կարծիքով հայ ժողովրդին հայրենազրկելն ու ցեղասպանելը «միասնության» նշան է։
Իսկ ի՞նչ են կարծում այս ուղերձի մասին կապիտուլյանտն ու «ձախ պաշտպան» դեսպանը։
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ