22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 27, 2022

Իշխանափոխությունը մեր հիմնական նպատակին հասնելու միջանկյալ միջոցն է․ պետք է հասնենք իշխանափոխության, որ ունենանք հզոր երկիր, մեծ հայրենիք․ Արթուր Վանեցյան

Ազատության  հրապարակից մեկնարկեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած բողոքի երթը։ Երթից առաջ Արթուր Վանեցյանն ընդգծեց՝ շարժումը օրեցօր թափ է առնում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ու գյուղերում։ «Մարդիկ ասում են, որ համաձայն չեն կորցնել իրենց արժանապատվությունը, համաձայն չեն, որ իրենց հայրենիքը մաս-մաս հանձնվի թշնամուն»,- ասաց նա։ […]

Ծնողներով հետամուտ ենք լինելու, որ Նիկոլ Փաշինյանի դատը կայանա՝ արդարադատության բոլոր տողերին համաձայն․ Կարին Տոնոյան

Մեր հստակ պահանջն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է դատապարտվի․ ոչ թե հրաժարական տա, այլ պետք է ձերբակալվի՝ որպես պետական դավաճան, պետական հանցագործ, հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ով մի խումբ քաղաքացիների և 5165 շարժման անդամների հետ բողոքի քայլերթ է իրականացնում մայրաքաղաքում։ Կարին Տոնոյանը շեշտեց՝ ծնողներով հետամուտ են լինելու, որ դատը կայանա։ […]

Նիկոլ Փաշինյանի արյունոտ ընթացքը պետք է կասեցնել․ Իշխան Սաղաթելյան

Երևանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակից մեկնարկեց դիմադրության շարժման երթը։ Երթից առաջ շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը կրկին կոչ արեց դիմադրության նոր օջախներ ստեղծել, այդպիսով աջակցել համընդհանուր պայքարին, իսկ բողոքի ակցիաներին հեռակա հետևող քաղաքացիներին՝ միանալ օրեցօր մեծացող շարժմանը։ «Կոչ եմ անում մեր այն քաղաքացիներին, ովքեր հեռուստացույցի առջև նստած՝ հետևում են մեզ, միանան այս պայքարին։ Եթե ուզում եք ապրել անվտանգ, […]

Ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում, բայց մեր ընթացքը կասեցնել չի լինի. Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այցելել է Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված ակտիվիստներին։ Ըստ Վանեցյանի՝ բերման ենթարկված ակտիվիստների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել։ «Մտածում են, թե այդպես կկոտրեն մեր կամքը, կվախեցնեն մեզ կամ դրանով կզսպեն ժողովրդի հոսքը, որը պետք է դուրս գա փողոց, որն արդեն փողոցում է»,-ուղիղ […]

Մենք մասնակիցն ու ականատեսն ենք մի նոր ԱԶԱՏԱՄԱՐՏԻ․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Մենք մասնակիցն ու ականատեսն ենք մի նոր ԱԶԱՏԱՄԱՐՏԻ   Այսօրվա երիտասարդները, իրենց պայքարով, իրենց հայրենասիրությամբ, իրենց անպարտ ոգով ի տես աշխարհի հայի անունը պարզերես են անում․․   Նրանք սկսել եւ ավարտին են հասցնելու երկիրը ներքին եւ արտաքին թշնամիներից ազատագրելու գործը․․․ Այսօրվա տղերքը եւ գեղեցկուհի […]

Կապիտուլյանտներին ճանապարհելուց հետո՝ Հայոց պահանջատիրությունը պետք է դառնա մեր պետական գիծը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Կապիտուլյանտներին ճանապարհելուց հետո՝ Հայոց պահանջատիրությունը պետք է դառնա մեր պետական գիծը։ 5 տարի առաջ Չեխիայի խորհրդարանը 104 կողմ ձայնով ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Բանաձևի ընդունումը 4 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք էր: Շնորհակալ եմ իմ չեխ եղբայրներ Ռոբին Բոնհիշին ու Յան Բարտոշեկին մեր պայքարը […]

Նիկոլը մահ է բերել մեր երկրին․ բանակը սարքել էր մայկա-տռուսիկի ինչ որ բան․ Մարգարիտ Եսայան

Մայրաքաղաքում շարունակվում են դիմադրության շարժման ապակենտրոնացված ակցիաները։  «Իշխանափոխություն կարելի է կատարել միայն ժողովրդական ճնշման արդյունքում, բայց սա միայն իշխանափոխության խնդիր չէ, սա մեր երկրի, պետության, Մայր Հայրենիքի ու Արցախի պահպանության խնդիրն է»,- նման կարծիք հայտնեց ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ Մարգարիտ Եսայանը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մահ է բերել մեր երկրին, իսկ բանակի նկատմամբ դրսևորել անփառունակ ու […]

«Մինչև լավ ապրելը դեռ պետք է ապրել». քաղաքացիները արյունոտ ձեռքերով շապիկներ են դրել ԱԳՆ շենքի դիմաց

Երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ Նրանց ուսերին Հայաստանի ու Արցախի դրոշներն են, ձեռքներին պաստառներ՝ «Ամոթ», «Զիջելու հայրենիք չունենք», «Հայաստանը լինելու է, Արցախը լինելու է», «Մի կործանեք երկիրը», «Մինչեւ լավ ապրելը դեռ պետք է ապրել» գրություններով: Նրանք իրենց հետ բերել են արյունոտ ձեռքերով շապիկներ, որոնք դրեցին աստիճանների վրա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի