22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 27, 2022

Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության լավ հնարավորություններ կան. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին, հայտնում է minval.az-ը։   Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները վերջին 30 տարիների ընթացքում դարձել են տարածաշրջանային կայունության և համագործակցության կարևոր գործոն։ Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ նոր հնարավորություններ կան հատկապես տրանսպորտի ոլորտում։ Ալիևը շեշտել է, որ Բաքուն […]

«Գարեգին Նժդեհից մինչև Սերժ Սարգսյան, տքնելով կառուծել են պետականություն, առաջնահերթ ապահովել են Սյունիք–Արցախի ամրությունը»․ Լևոն Նազարյան

Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «101 տարի առաջ՝ ապրիլի 27-ին, Տաթևի վանքում հռչակվեց Լեռնահայաստանը, սպարապետ Նժդեհը ընտրվեց երկրամասի վարչապետ։ Լեռնահայաստանի հռչակմամբ, հնարավոր եղավ ոչ միայն հայկական պահել Սյունիքը, այլ նաև գոյության հիմքեր ստեղծել հայկական երկրորդ հանրապետության համար։   Մոտավորապես 70 տարի անց, Արցախի անկախության հռչակմամբ հնարավոր կլինի հայկական պահել Արցախը […]

«Կորտեժը չի կանգել, «սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորի առաջ» սթայլի ժողվարչապետը չի իջել մեքենայից ու չի փորձել մոտենալ մահացող կնոջը»

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դուք անասուն եք․․․ Վարչապետության առաջին ամիսներին հեծանիվով Հանարապետության հրապարակում վոայաժներ անող Նիկոլի կորտեժը երեկ վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջ։ Կինն ու իր չծնված բալիկը մահացել են։ Կորտեժը չի կանգել, «սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորի առաջ» սթայլի ժողվարչապետը չի իջել մեքենայից ու չի փորձել մոտենալ մահացող կնոջը։ Վրաերթի […]

«ՔՊ» կուսակցության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը մեզ տանում է միջազգային պաշտպանությունից զրկելուն. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ կառավարության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը լրջորեն վտանգում է Հայաստանի դիմումների քննությունը միջազգային դատարաններում` Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Հաագայի ՄԱԿ-ի Արդարադադատության միջազգային դատարանում:   Առաջնահերթ պաշտոնյաների քայլերն ու հայտարարություններն են՝ Կառավարության ղեկավարից սկսած, որ ուղեկցում են այդ քաղաքականությունը: Սա անպատասխանատու, մասնագիտական հիմքերից զուրկ և […]

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել․ Դատախազություն

2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ Մասնավորապես, նկատի ունենալով, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի […]

Իրականում ինչ է արել Կառավարությունը նախորդ տարի. «Ժողովուրդ»

Կառավարության 2021 թվականի կատարողականի զեկույցը նրանք որպես ձեռքբեում ներկայացրին խորհրդարանում: Կառավարությունը 2021-2026 թվականների ծրագրով նախատեսում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում աստիճանաբար հնարավորության սահմաններում մեծացնել ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշիռը: Իրականում 2021թ. կապիտալ ծախսերի կշիռը նվազել է շուրջ 1.1 տոկոսային կետով՝ լինելով ավելի ցածր, քան 2019թ. մակարդակն է: Կառավարությունը նշում է, որ տեղի է ունեցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված