22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 20, 2022

Ընդդիմության նախաձեռնած լսումները՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին չեղարկվել են

«Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումները՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ չեղարկվել է: «Ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, նիստերի դահլիճում նախատեսվող խորհրդարանական լսումները տեխնիկական խնդիրների պատճառով չեն կայանալու: Լսումները նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը», – ասվում է ԱԺ հայտարարության մեջ:

ԼՂ հարցի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ ՌԴ նախագահի հետ վերջնական համաձայնության ենք եկել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա, հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը ՌԴ և ընդգծել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացման փաստը: «Գիտեմ, որ արդյունավետ բանակցություններ եք ունեցել ՌԴ նախագահի հետ, որի արդյունքներով ընդունվել է համատեղ կարևոր հայտարարություն», – նշել է Վյաչեսլավ Վոլոդինը` ընդգծելով, որ […]

«Եթե Մոսկվայում է այս մարդն օրը ցերեկով ստում, պատկերացնո՞ւմ եք՝ Երևան վերադառնալուց հետո ինչ «հեքիաթներ» է պատմելու»․ Շարմազանովը՝ Փաշինյանի մասին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտը ՌԴ Պետական Դումայում ասում է՝ Պուտինի հետ հանդիպմանը վերջնական համաձայնության ենք եկել Լեռնային Ղարաբաղի և այլ հարցերի շուրջ։ Կարդացեք երեկվա Պուտին-Փաշինյան հայտարարությունը. Արցախի կարգավիճակի մասին՝ ոչ մի խոսք։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին՝ ոչ մի բառ։ Արցախի խնդրի վերջնական կարգավորման մասին՝ էլի ոչ մի խոսք։ Եթե […]

«Նախագահը հումորով է վերաբերվում». Բագրատ Միկոյանը՝ Քոչարյանի՝ քաղաքական ասպարեզից հեռանալու լուրերի մասին

NEWS.am-ը մեկնաբանություն է խնդրել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից՝ «Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված հոդվածի առնչությամբ։ «Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ Հայաստանի նախկին երեք նախագահները պատրաստվում են հեռանալ քաղաքականությունից։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշե՞լ է չզբաղվել քաղաքականությամբ: Գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը պատասխանել է «Քաղաքական ասպարեզից իր՝ հերթական «հեռանալու» […]

Մենք ունենք մե՜ծ խնդիր: Այդ խնդրի անունը «նիկոլ» է. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ կպիտակավորեն մեր ընդհանուր պայքարը, որն ըստ էության սկսել է Արթուր Վանեցյանը նստացույց անելով` իմ աչքերում կդառնան Նիկոլ Փաշինյանի հայրենադավ ու պարտվողական ջրաղացին ջուր լցնողներ, դրա հրահանգները կատարողներ ու աջակիցներ:  Մենք ունենք մե՜ծ խնդիր: Այդ խնդրի անունը «նիկոլ» է, ուստի խնդիրը […]

«Դա հակասում է Նիկոլ Փաշինյանի դավաճանական ուղերձներին և արյունոտ արցունքներին»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի մոսկովյան այցի արդյունքներից մեկն այն է, որ Համատեղ հայտարարության մեջ, այսպես կոչված, առանձին Հայաստանի եւ Ադրբեջանի «խաղաղության» պայմանագիր կնքելու հրատապության մասին որևէ բառացի հիշատակում չկա, ինչը հակասում է Նիկոլ Փաշինյանի դավաճանական ուղերձներին եւ արյունոտ արցունքներին: Այս զգուշավոր դրական արդյունքը փաստացի Նիկոլի կողմից վարվող քաղաքականությանն հակառակ է»։   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի