23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«ՔՊ» կուսակցության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը մեզ տանում է միջազգային պաշտպանությունից զրկելուն. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ կառավարության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը լրջորեն վտանգում է Հայաստանի դիմումների քննությունը միջազգային դատարաններում` Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Հաագայի ՄԱԿ-ի Արդարադադատության միջազգային դատարանում:

 

Առաջնահերթ պաշտոնյաների քայլերն ու հայտարարություններն են՝ Կառավարության ղեկավարից սկսած, որ ուղեկցում են այդ քաղաքականությունը:

Սա անպատասխանատու, մասնագիտական հիմքերից զուրկ և սեփական նեղ քաղաքական շահերի համար իրականացվող, Հայաստանն ու Արցախը լուրջ վտանգի տակ դնող, առանց երաշխիքների քաղաքականություն է:

 

Այն, իհարկե, առկա տեսքով ձեռնտու է ադրբեջանական և թուրքական իշխանություններին. նրանք, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը օգտագործում են արտաքին աշխարհին մոլորեցնելու համար՝ զուգահեռ շարունակելով խորքային հայատյացությունը և էթիկ ու կրոնական թշնամանքը՝ մեզ հետ խոսելով միայն ոչնչացնելու կամ ավերելու սպառնալիքով:

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ` «ՔՊ» կուսակցության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության պատճառով թուլանում են մեր դիրքերը միջազգային ասպարեզում և տանում մեզ միջազգային պաշտպանությունից զրկելուն»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ