14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ծնողներով հետամուտ ենք լինելու, որ Նիկոլ Փաշինյանի դատը կայանա՝ արդարադատության բոլոր տողերին համաձայն․ Կարին Տոնոյան

Մեր հստակ պահանջն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է դատապարտվի․ ոչ թե հրաժարական տա, այլ պետք է ձերբակալվի՝ որպես պետական դավաճան, պետական հանցագործ, հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ով մի խումբ քաղաքացիների և 5165 շարժման անդամների հետ բողոքի քայլերթ է իրականացնում մայրաքաղաքում։

Կարին Տոնոյանը շեշտեց՝ ծնողներով հետամուտ են լինելու, որ դատը կայանա։

«Կայանա՝ արդարադատության բոլոր տողերին համաձայն, ինչը միայն չնչին չափով կարող է հանգստացնել ծնողներին, որ, ի վերջո, այս մարդը, որը Հայաստանի ամենաբարձր ամբիոնից ինքնախոստովանեց, որ ինքը հանցագործ է, ստանա իր արժանի պատիժը»,- ասաց Կարին Տոնոյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ