22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 8, 2022

«Սասնա ծռեր» խմբավորման ներկայացուցիչները պղծել են Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի դրոշը

«Սասնա ծռեր» համահայկական շարժումն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց ներկայացուցիչները պղծում Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը: «Մեկ պետություն` մեկ դրոշ. Արցախից եկած ՀՀ քաղաքացիները Օպերայում ներկել են Արցախը ՀՀ-ից բաժանող դրոշը», – այսպես է «Սասնա ծռեր» շարժումը վերնագրել տեսանյութը։ Միջադեպին անդրադարձել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ «Ըստ […]

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո և հնարավոր խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը, ասվում է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում։ «Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել բոլոր ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայրի ապահովմանը», – ասված է հայտարարությունում: «Ազատություն» ռադիոկայանը մանրամասներ է հրապարակել Հայաստանի, Ադրբեջանի և […]

Իրանա-ադրբեջանական սահմանին հրաձգություն է տեղի ունեցել

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը համատեղ տեղեկատվություն են հրապարակել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 7-ին, ժամը 21:25-ի սահմանում, Ջալիլաբադի շրջանի Սարխանլի գյուղի մոտակայքում երեք անհայտ անձ Իրանի կողմից խախտել է սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել կանգառի հրամանին և հրաձգային զինատեսակներից կրակ են բացել սահմանագծի վրա։ Սահմանապահների […]

Նիկոլ Փաշինյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով

Նիկոլ Փաշինյանը արդարացվեց «Մարտի 1-ի» գործով, հայտնում է 1lurer.am-ը։   Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունների հետ: Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Փաշինյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում։ ՀՀ վարչապետին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Բողոքը ներկայացնելիս […]

Ալիևը Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքը։ «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կիրականացվեն երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա», – ասել է Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։ Ալիևը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի […]

Հատուկ բանակային կորպուսի բդեշխի բիզնես մենաշնորհը. 168.am

168.am-ի խմբագրության տիրապետության ներքո մի տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է, թե ինչ պայմաններում է զինվորի հացը Կապանից հասնում Մեղրու զորամաս:   Առավել ուշագրավ է այն տեղեկությունը, որն ուղեկցում էր այդ տեսանյութին, կամ որի տրամաբանությունը բացատրում է տեսանյութի ողջ ողբերգականությունը: Պարզվում է՝ Մեղրու զորամաս խայտառակ սանիտարահիգիենիկ պայմաններում հասնող զինվորի հացը թխվում է Կապանում, կտրում-անցնում է […]

Կառավարական առանձնատների տարածքն իր օրում այսքան հյուր չէր տեսել․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Կառավարական առանձնատների տարածքն իր օրում այսքան հյուր չէր տեսել։ Մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս համար գրեթե միստիկա էր, թե ինչ միջավայր է Պռոշյան փողոցով երկար ձգվող դարպասից ներս։ Երեկ շուրջ 600 հոգի Հայաստանի բոլոր մարզերից ՀՀ վարչապետի կեցավայրում էին։ Տեսանյութ ընկավ աչքովս, որտեղ մի տղամարդ դժգոհում էր, թե ոտքի վրա […]

Քարագլխի շուրջ իրավիճակը կամ շարունակվելու է լարված մնալ կամ արցախցիներին համոզելու են, որ ճիշտը տարածքային կորստին համակերպվելն է. Տիգրան Աբրահամյան

Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը նախորդած ադրբեջանական ագրեսիան Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլխի լեռնաշղթայի ուղղությամբ փաստորեն իր հանգուցալուծումը չստացավ, նման կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա՝ խնդիրը հրվել է ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների դաշտ և որպես գլխավոր խնդիր մատնանշվել է ոչ թե Ադրբեջանի ներխուժումը, այլ՝ ՌԴ խաղաղապահների անգործությունը։ «Այն, որ այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված