06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Սասնա ծռեր» խմբավորման ներկայացուցիչները պղծել են Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի դրոշը

«Սասնա ծռեր» համահայկական շարժումն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց ներկայացուցիչները պղծում Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը:

«Մեկ պետություն` մեկ դրոշ. Արցախից եկած ՀՀ քաղաքացիները Օպերայում ներկել են Արցախը ՀՀ-ից բաժանող դրոշը», – այսպես է «Սասնա ծռեր» շարժումը վերնագրել տեսանյութը։

Միջադեպին անդրադարձել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Ըստ տեղեկությունների սասնա ծռեր ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները պղծել են Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը: Կապիտուլյանտի ողորմածությամբ ազատության մեջ գտնվող ահաբեկիչների կողմից նման պղծություն անելը անակնկալ չէ», – գրել է Նարեկ Սամսոնյանը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ