23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հատուկ բանակային կորպուսի բդեշխի բիզնես մենաշնորհը. 168.am

168.am-ի խմբագրության տիրապետության ներքո մի տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է, թե ինչ պայմաններում է զինվորի հացը Կապանից հասնում Մեղրու զորամաս:

 

Առավել ուշագրավ է այն տեղեկությունը, որն ուղեկցում էր այդ տեսանյութին, կամ որի տրամաբանությունը բացատրում է տեսանյութի ողջ ողբերգականությունը:

Պարզվում է՝ Մեղրու զորամաս խայտառակ սանիտարահիգիենիկ պայմաններում հասնող զինվորի հացը թխվում է Կապանում, կտրում-անցնում է 100 կմ ճանապարհ, ապա նոր հասնում Մեղրի:

 

Պարզ է, չէ՞, որ հացն ամեն օր չի թխվում ու անցնում այդքան ճանապարհ՝ հաշվի առնելով հեռավորությունը:

Պարզ է նաև, թե ինչ վիճակում է Մեղրի հասնելու նոր թխված, տոպրակներում լցված հացը 100 կմ անցնելուց հետո:

Հիմա պատկերացրեք՝ ինչ որակի ու ինչ թարմության հաց են ուտում, մասնավորապես, Մեղրու զորամասի զինվորները:

Մեր տեղեկություններով՝ Կապանում Մեղրի հասնող հացը թխվում է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի եղբոր՝ Արայիկ Բուդաղյանի հացի արտադրամասում: Բոլոր նախկին մատակարարներին խաղից հանելով՝ հիմա միայն իրենք են հաց մատակարարում հատուկ կորպուսի զորամասերին:

Արտակ Բուդաղյանը գեներալի կոչում է ստացել Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին, ըստ ամենայնի՝ բավականին լավ հարաբերություններ ունի նաև գործող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, և պատահական չէ, որ հենց նրա ընտանիքն է ստացել տարածաշրջանի զորամասերին հաց մատակարարելու բացառիկ իրավունքը:

Ի դեպ, Հատուկ բանակային կորպուսը ստեղծվել է 1-ին և 4-րդ կորպուսների միավորմամբ, ընդգրկում է Սյունիքի տարածաշրջանի զորամասերը և որոշ զորամասեր՝ Վայոց Ձորից:

Արտակ Բուդաղյանը Հատուկ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել 2021թ. օգոստոսի 26-ին:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ