23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2022

Ընդդիմությունը լքեց Ազգային ժողովը. մեկնում են Արցախ

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին. մեկնում են Արցախի ու Հայաստանի սահմանամերձ մարզեր: Նա ասաց, որ Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել. իրենց հրավիրած վերջին հանրահավաքում նշվել են երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի […]

Արցախ մեկնելով՝ որևէ լավ բան չեք անում. Ձեր տեղն արդեն աղբանոցն է. ՔՊ-ականն՝ ընդդիմությանը

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը: Ընդդիմադիր խմբակցությունները լքել են ԱԺ դահլիճը. վերջիններս մեկնել են Արցախ ու չեն մասնակցի նիստերին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտարարեց, թե տարիներ շարունակ Թուրքիայի դրոշը վառելով ու դրանով սերունդներին դաստիարակելով՝ որևէ լավ բանի չեն տարել: «Եթե Թուրքիայի դրոշը վառելով Հայաստանի համար որևէ կոնկրետ քայլ են արել ու նպաստել են […]

Մասսայական թալան. գյուղացու անվան տակ փողեր են ծախսվում. «Փաստ»

«Դեռևս տարեսկզբին կառավարությունը հաստատեց մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը, մասնավորաբար` պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսը սուբսիդավորելու էր պետությունը: Դեռ ծրագրի մեկնարկին «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մտահոգություն էր հայտնել, որ հերթական անգամ գյուղացին ստիպված է միջնորդավորված ձևով պարարտանյութ ձեռք բերել, մինչդեռ պետությունը պետք է ներկրեր այն և առանց միջնորդ […]

Ավինյանն ուզում է Կենտրոնի թաղապետ նշանակել իր դասընկերոջը. «Հրապարակ»

Տիգրան Ավինյանը շարունակում է Երեւանի ստվերային կառավարումը, մասնավորապես, նա մայրաքաղաքում կադրային բուռն քաղաքականություն է իրականացնում՝ ընտրություններին ընդառաջ տեղերում ամրացնում է իր թիկունքը։ Առաջիկա օրերին, ըստ ամենայնի, պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանը, ով ՀԱԿ-ի կադրերից է։ Կենտրոնում Ավինյանն ուզում է թաղապետ նշանակել իր դասընկերներից մեկին՝ Սամվել անունով, որը երկու շաբաթ առաջ է ժամանել […]

Գագիկ Ծառուկյանը վաճառել է իրեն պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը. «Ժողովուրդ»

Ըստ տարածվող տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը վաճառել է իրեն պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը: Գնորդը Գարեգին Մկրտչյանն է, որը գործարար Սուքիասյանների հետ վառելիքի ներկրմամբ է զբաղվում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Խաչատուր Սուքիասյանը Գարեգին Մկրտչյանի «տանիքն» է, որի արդյունքում էլ վերջինիս հաջողվել է Ծառուկյանից գնել գործարանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապ հաստատել գարեջրի գործարանի նոր սեփականատեր […]

«ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահը երեկ մի քանի կարևոր ուղերձ հնչեցրեց». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ մի քանի կարևոր ուղերձ հնչեցրեց։  1. Ուորլիքը հաստատեց, որ տարիներ շարունակ նախկինների օրոք բանակցությունները եղել են ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ:   2. Ուորլիքը փաստացի չհերքեց լավրովյան հայտարարությունն առ այն, որ Մինսկի խմբի մյուս 2 համանախագահները պատրաստ չեն Ռուսաստանի […]

Արմեն Փամբուխչյանը կնշանակվի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստացել է Արմեն Փամբուխչյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին  Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Այս մասին հայտնում է  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության կապերի հետ կապերի վարչության պետի պարտականությունները կատարող Թագուհի Հովհսննիսյանը՝ հավելելով, որ նախագահը դեռևս չի ստորագրել առաջարկը։   Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանն ազատվել է ԱԻ փոխնախարարի պաշտոնից։   […]

«Ի՞նչ չեն արել նախկին բոլոր իշխանություններն Արցախի համար՝ ի տարբերություն կապիտուլյացիայի սիմվոլ «իշխանության»»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ չեն արել նախկին բոլոր իշխանություններն Արցախի համար՝ ի տարբերություն կապիտուլյացիայի սիմվոլ «իշխանության»։ Որեւէ նախկին իշխանություն Շուշի ու Հադրութ չի հանձնել։ Որեւէ իշխանություն կապիտուլյացիա չի ստորագրել։ Որեւէ իշխանություն Ալիեւին «կառուցողական» չի համարել։ Որեւէ իշխանություն «ձեռքերը չի լվացել» Արցախից ու Արցախի անվտանգության խնդիրը սարքել ռուսների զբաղվելու հարցը։ Որեւէ նախկին […]

«Քաղաքակիրթ ու քաղաքական աշխարհը միայն մի բան չի հասկանում. առ այսօր ի՞նչ գործ ունի կապիտուլյացված և թրքահպատակ իշխանությունը Հայաստանի կառավարման ղեկին»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուոլրիքի՝ News.am կայքին տրված հարացազրույցը հետաքրքիր նրբերանգներ ուներ: Այն ինչ որ իմաստով հակակշռում էր ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ ՄԽ մասին արված վերջին հայտարարությանը, ըստ որի Արևմուտքը չեղարկել է Մինսկի խմբի եռանախագահությունը: Արտգործնախարար Լավրովը մեկնաբանում էր այն, որպես արևմուտքի կողմից, Արցախյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի