10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

«ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահը երեկ մի քանի կարևոր ուղերձ հնչեցրեց». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ մի քանի կարևոր ուղերձ հնչեցրեց։

 1. Ուորլիքը հաստատեց, որ տարիներ շարունակ նախկինների օրոք բանակցությունները եղել են ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ:
 
2. Ուորլիքը փաստացի չհերքեց լավրովյան հայտարարությունն առ այն, որ Մինսկի խմբի մյուս 2 համանախագահները պատրաստ չեն Ռուսաստանի հետ աշխատել:

3. Ուորլիքը դրսևորեց աշխարհաքաղաքական խանդի տեսարան՝ ակնարկելով, որ դեմ է Ռուսաստանի միջնորդությանը, բայց կողմ է եվրոպական միջնորդությանը:

4. Ուորլիքը հույս հայտնեց, որ Հայաստանի (!) իշխանությունները դեռևս պնդում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա:

5. Ուորլիքը նաև հույս հայտնեց, որ հնարավոր է «վերակենդանացնել» Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը»:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ