17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ավինյանն ուզում է Կենտրոնի թաղապետ նշանակել իր դասընկերոջը. «Հրապարակ»

Տիգրան Ավինյանը շարունակում է Երեւանի ստվերային կառավարումը, մասնավորապես, նա մայրաքաղաքում կադրային բուռն քաղաքականություն է իրականացնում՝ ընտրություններին ընդառաջ տեղերում ամրացնում է իր թիկունքը։ Առաջիկա օրերին, ըստ ամենայնի, պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանը, ով ՀԱԿ-ի կադրերից է։

Կենտրոնում Ավինյանն ուզում է թաղապետ նշանակել իր դասընկերներից մեկին՝ Սամվել անունով, որը երկու շաբաթ առաջ է ժամանել ԱՄՆ-ից, որտեղ ժամանակավորապես բնակվում էր եւ բիզնես գործունեություն իրականացնում։ Հատկապես Կենտրոնում Ավինյանը մտադիր է նշանակել իր համար վստահելի անձի, քանի որ այս համայնքում իշխանական դիրքերն ամենաթույլն են»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ