13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Արցախը վտանգվում է սրանց գոյությամբ, իշխանության մոտ իրենց լինելով. Հայկ Մամիջանյան

Այն ժամանակ, երբ Արցախի անվտանգությունը մեր պատասախանատվության տակ էր, կարելի էր և՛ Ղազանչեցոց գնալ, և՛ Սյունիքով անվտանգ անցնել, և՛ ամբողջ Արցախով ազատ շրջել, խորհրդարանում լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով իշխանական պատգամավորներ դիտարկումներին, թե Արցախ գնալով՝ ընդդիմությունը վտանգում է Արցախը։

«Ցավալի է, որ Հայաստանի իբր իշխող խմբակցության պատգամավորները նույնպես միացել են «բոյկոտի»՝ չայցելելով Արցախ և միայնակ թողնելով Արցախը։ Մենք Արցախին միայն չենք թողնում, Արցախը մեր հայրենիքն է, և ամեն ինչ կանենք, որպեսզի Արցախը երբեք չհայտնվի Ադրբեջանի կազմում։ Արցախը վտանգվում է սրանց գոյությամբ, իշխանության մոտ իրենց լինելով, որ իրենց, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի արշալույսին ավելի շատ զոհեր, գերիներ ու տարածքային կորուստներ են լինում, քան մինչ այդ՝ 30 տարվա ընթացքում», – ասաց Մամիջանյանը։

Մինչ նիստերը բոյկոտելը և դահլիճից հետանալը, ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Արցախի դրոշներ տեղադրեցին իրենց սեղաններին, ԱԺ ամբիոնին։

«Արցախի դրոշը, կարծես, ինքն իրենով դարձավ Հայաստանի արժանապատվության վերադարձնող շարժման սիմվոլ, այն արդեն իսկ ծածանվում է Հայաստանի տարբեր մարզկենտրոններում, մեծ ու փոքր քաղաքներում, հիմա արդեն կծածանվի ԱԺ դահլիճում։ Ես կարող եմ հասկանալ, որ այն խունտան, որը դեմ քվեարկեց, որպեսզի ՀՀ ԱԺ-ում լինի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, պիտի որ նեղվի Արցախի դրոշի առկայությունից», – ասաց Հայկ Մամիջանյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ