23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընդդիմությունն օգտագործում է Արցախի հարցը և անվտանգային խնդիրները՝ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար. Հայկ Կոնջորյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմադիր խմբակցությունների` Արցախ մեկնելն ու ԱԺ նիստերին չմասնակցելը համարում է ոչ թե Արցախին պաշտպանող քայլ, այլ՝ սադրող:

Ըստ նրա՝ ընդդիմությունն ԱԺ-ում փորձում էր ամեն կերպ արժեզրկել խորհրդարանը, պարալիզացնել ԱԺ-ն:

«Գուցե համարում են, որ իրենց առջև դրված խնդիրը այստեղի խրամատում լուծել են և հիմա մեկնում են Արցախ, հավանաբար, նորից խրամատավորվելու, ամենայն հավանականությամբ, նորից խրամատավորվելու՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների, ՀՀ ժողովրդի», – հայտարարեց Կոնջորյանը

Նա ասաց, թե Արցախի դրոշը և Արցախը բոլորի սրտերում ու մտքերում է:

 

«Մեր ժողովուրդը հանուն Արցախի զոհել է իր լավագույն զավակներին ու Արցախի դրոշը տեղադրելը, Արցախի շահերը պաշտպանելը ընդդիմությունը լավագույնս պետք է կատարի այնտեղ, որտեղ կարիք կա հանրայնացնելու Արցախի և Արցախի մեր հայրենակիցների իրավունքների և ազատությունների մասին հարցը: Իսկ ի՞նչ է անում այն նույն ընդդիմությունը, բոլոր միջխորհրդարանական հարթակներում, որտեղ իրենք պետք է գան և Արցախի, արցախցու իրավունքներն ու շահերը պաշտպանեն, ասել է թե, Արցախի դրոշն այնտեղ վեր հանեն՝ ի ցույց աշխարհի, նրանք չեն գալիս, բոյկոտում են», – ասաց ՔՊ խմբակցության ղեկավարը:

Նա նշեց, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն իր այս քայլով ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում է, ավելի է սրում Արցախի և հայության անվտանգային խնդիրները:

ՔՊ խմբակցության ղեկավարի խոսքով՝ ընդդիմությունը օգտագործում է Արցախի հարցը և անվտանգային խնդիրները՝ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար:

«Նրանք այսօր խրամատավորվում են Արցախի ներքաղաքական կյանքում՝ հերթական ներքաղաքական, ներհայաստանյան ինտրիգները գեներացնելու համար. դա մենք մեր ժողովրդի հետ թույլ չենք տալու», – հայտարարեց Կոնջորյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ