Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ իրականացվող սանկցիաներին
![](https://henaran.am/wp-content/uploads/2022/02/Vrastan-300x197.png)
Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կողմից իրականացվող ֆինանսական ու տնտեսական սանկցիաներին։ «Ռիա-Նովոստիի» հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված Վրաստանին ոչ մի վտանգ չի սպառնում։