22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուսաստանը հայտնել է թուրքական «Բայրաքթար» անօդաչուներ ոչնչացնելու մասին

Ռուսական կողմի հարվածներից ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 օբյեկտ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, ռադիոտեղորոշման և հակաօդային պաշտպանության համակարգեր, թուրքական արտադրության 4 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

 

Ուկրաինայի զինված ուժերը նույնպես հաղորդում են ռուսական կողմի կորուստների մասին: Պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ սևծովյան շրջանում օգտագործել են «Բայրաքթար» ԱԹՍ-ներ: Նա հայտնել է նաև երկրի տարբեր շրջաններում ռուսական տանկերի, զրահափոխադրիչների և ուղղաթիռների խոցման մասին:

Ռուսաստանի հայտարարած ռազմական հատուկ գործողությունը շարունակվում է: Ուկրաինայի որոշ բնակավայրեր անցել են ռուսական ուժերի վերահսկողության տակ, հաղորդվում է զինտեխնիկայի տեղաշարժի և ռազմական օբյեկտների թիրախային խոցման մասին: Առանձին շրջաններում Ռուսաստանի և Ուկրաինայի ուժերի միջև մարտեր են ծավալվում: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և մի շարք քաղաքներում միացվել է օդային տագնապի ազդանշան:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ