22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 21, 2022

Ազգային արժանապատվությու՞ն, իսկ ի՞նչ է դա. Էլինար Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. Ազգային արժանապատվությու՞ն, իսկ ի՞նչ է դա Շուշիի հռչակագիրը թուրք-ադրբեջանական տանդեմն է ընդդեմ Հայաստանի և Արցախի: Շուշիում ստորագրած հռչակագրով մարտահրավեր է նետվել Արցախի գոյությանը։ Այսօր ՔՊ պատգամավորները, քվեարկելով ձեռնպահ «Հայաստան» դաշինքի ներկայացրած ԱԺ հայտարարության տեքստին, ըստ էության, միացան «Շուշիի հռչակագրին» ու դեմ քվեարկեցին Արցախի գոյությանը: ՔՊ-ականներն ընդունեցին թուրք-ադրբեջանական նախապայմանները […]

Ադրբեջանցի պատգամավորները ժամանել են Երևան

Ադրբեջանցի պատգամավորները Երևան են ժամանել՝ «Եվրանեսթի» նիստին մասնակցելու, փոխանցում էր Sputnik Азербайджан-ը: Հիշեցնենք, որ Երևանում  փետրվարի 21-22-ը տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Հայաստանի Ազգային ժողովի լրատվական վարչության փոխանցմամբ՝ նիստերին կմասնակցեն Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը […]

«Հայաստանի թուրքական օկուպացիան շարունակվում է»․ Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես որ սպասելի էր, կապիտուլիացոն կուսակցության ներկայացուցիչները ԱԺ-ում տապալեցին հակահայկական «Շուշիի հռչակագրի» (Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սպառանալիքներ պարունակող փաստաթուղթ, որը կնքել են Թուրքիան և Ադրբեջանը) դեմ բանաձևի ընդունումը։ «Շուշիի հռչակագիրը» իրավաբանորեն ամրագրում է Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը և Արցախի վերջնական նվաճումը։ Ստացվում է, որ […]

«Պարզ երևում է, որ պաշտոնական Երևանը գրեթե զրոյական պատկերացում ունի այդ փաստաթղթի էության մասին»

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային Ժողովում այսպես կոչված «Շուշիի հռչակագիրն» են քննարկում։ Լսում եմ իշխանական պատգամավորների խոսքն ու գնահատականները, պարզ երևում է, որ պաշտոնական Երևանը գրեթե զրոյական պատկերացում ունի այդ փաստաթղթի էության մասին։   Ես, իհարկե, հասկանում եմ, որ կապիտուլյանտների համար Շուշին էլ, այդ հռչակագիրն էլ, մեր կորսված հայրենիքն էլ, Հայաստանի մնացորդների […]

Ականատես եղանք տրագիկոմիզմի հերթական դրսևորման․ Ռուբիկ Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Կեցցե՛ս, ուսապարկային համույթ։ Այսօր ԱԺ քաղաքական մեծամասնությունը ըստ էության վավերացրեց Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացրած «Շուշիի հռչակագրը»։ Իշխող ուժի ներկայացուցիչները ցուցաբերեցին պրկված երեսպաշտություն, հռչակագրում ձևակերպումների նկատմամբ դիվանագիտական ընկալման՝ բացարձակ տգիտություն, քաղաքական անձնագրերը կապիտուլյացիա ստորագրած անձին հանձնածների կողմից՝ բացաձարկ իմպոտենտություն։ Նաև ականատես եղանք տրագիկոմիզմի հերթական դրսևորման, երբ ՔՊ-ի […]

Սպասվող ամենավտանգավոր բաժանումները. Վահե Հովհաննիսյանի հոդվածը

34 տարի առաջ պետության վերածննդի հիմքում միացումն էր. Պարզ գաղափար էր, որը ենթադրում էր միասնական ջանք, նպատակներ, դժվարություններ, ապրումներ և այլն։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այսօրվա Հայաստանի փլուզման հիմքում բաժանումն էր։ Դարձյալ՝  պարզ մի գաղափար, որը ենթադրում է հասարակության տրոհում՝ մինչև ընտանիք։ 15-20 […]

Դիմել եմ միջազգային կազմակերպություններին՝ դատապարտելու Ադրբեջանի բացարձակ անթույլատրելի վարքագիծը. Թագուհի Թովմասյան

Օրերս Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչը, պատճառաբանելով Գյանջայի վրա հրթիռային հարձակման ինչ-որ պատմություն, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչը հրթիռային հարձակումների մասին է խոսում այն դեպքում, երբ Ադրբեջանը, խախտելով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի […]

Սթափվեք, առիթ եք տալու ողջ հայությունը գա այն եզրակացության, որ սպասարկում եք թուրք-ադբեջանական տանդեմի շահերը. Արմեն Ռուստամյանն՝ իշխանությանը

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ հայտարարություն տարածել Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե բացառիկ շանս է իշխանության հետ համատեղ հայտարարություն ընդունելու։ Նա ՔՊ-ին կոչ արեց գոնե համատեղ մեկ նախադասություն ընդունեն, մնացած տեքստը կարող են փոխել։ « «Շուշիի հռչակագիրը» իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28      
ՀունվարիՄարտի