Պարացետամոլի հնարավոր դեֆիցիտի մասին․ կարող են լինել պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ, որոնք արագ շտկվում են․ ԱՆ
Կորոնավիրուսային իրավիճակով, ինչպես նաև գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված, աշխարհում, այդ թվում Հայաստանում բուժման ժամանակ լայնորեն կիրառվում են պարացետամոլ պարունակող մի շարք դեղեր։ Հնարավոր են որոշ առաջնային ընտրության դեղերի պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ, որոնք արագ շտկվում են, հայտնում են առողջապահության նախարարությունից։ Այդուհանդերձ, վերջին 2 ամսվա ընթացքում առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է 437714 տուփ (4 […]