22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 25, 2022

Արման Թաթոյանը Արսեն Թորոսյանից պահանջում է չփորձել քաղաքական քողով թաքցնել նախարարի պաշտոնում իր աշխատած ժամանակվա անգործությունն ու մարդու իրավունքների խախտումները

Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական: Մեր երկրում պետք է դադարի այս խիստ արատավոր երևույթը: Շաբաթ օրը՝ 2022թ. հունվարի 22-ին հրապարակեցի արտահերթ զեկույց, որը վերնագրված է «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ»: Այս զեկույցին […]

Ձեռքբերման ժամանակ հրթիռները արտադրող երկրում գտնվել են շահագործման և պահպանման ժամկետներում. Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբ

Ձեռքբերման ժամանակ հրթիռները արտադրող երկրում գտնվել են շահագործման և պահպանման ժամկետներում, իսկ դրանց ժամկետները որոշող փաստաթղթերը ՀՀ զինված ուժերի կողմից հաշվի են առնվում որպես ուղեցույց և ոչ ավելին: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը։ «Մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար, մասնավորապես՝ համապատասխան փորձաքննություն […]

Ինչ էր ասել Արմեն Սարգսյանը մեկ տարի առաջ. «Ժողովուրդ»

Պարզվում է՝ ՀՀ արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանը դեմ չէ ընդլայնված լիազորությունների դեպքում նախագահ լինել, համենայնդեպս այդպիսի հայտարարություն նա արել է 2020 թվականի վերջում Գյումրիում հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Պաշտոնական հաղորդագրության մեջ թռուցիկ է ներկայացված սահմանադրական փոփոխությունների հատվածը, եւ մեծ տեղ է հատկացված նրա այն կարծիքին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն մեկուկես […]

Արատավոր երևույթների ու մեխանիզմների վերադարձը. «Փաստ»

Հայաստանյան խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը հանդիսանում է նաև խոշորագույն հարկատու (ՊԵԿ-ի՝ երեկ հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինն է), և որի շուրջ զարգացումները վերջին շրջանում ուշագրավ երանգներ են ստանում, որդեգրել է կադրային քաղաքականության «օրիգինալ» մեթոդաբանություն: «Փաստ» թերթի տեղեկություններով, կոտրելով տասնյակ տարիներով ընկերությունում հիմնավորված գերմանական ավանդույթները՝ սույն ընկերության նոր տնօրեն Ռոման Խուդոլին մարդկանց […]

Արմեն Սարգսյանի ավարտը․ Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2021թ. ապրիլի 22-ին 54 փաստաբանով հաղորդում էինք ներկայացրել այն փաստի առնչությամբ, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ Արմեն Սարգսյանը 2018թ. մարտի 2-ին՝ ՀՀ նախագահ ընտրվելու պահին, չի բավարարել ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու պահանջը: Մեր հաղորդման հիման վրա […]

Փնտրվում է նախագահ․ «Հրապարակ»

«Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Փետրվարի 17-27-ը ՀՀ-ն նոր նախագահ կունենա։ Նախագահին խորհրդարանն է ընտրում։ Թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդը, այսինքն՝ 27 հոգի, ինչը նշանակում է, որ թեկնածու կարող է առաջադրել ե՛ւ 71 հոգանոց ՔՊ-ն, […]

Բորիս Ավագյանը սպառնում է պատռել «Նիկոլի և նրա բանդայի դիմակը»․ «Հրապարակ»

«Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Նա արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Մենք Բորիս Ավագյանի կնոջ` Էլեն Ավագյանի միջոցով կապ հաստատեցինք նրա հետ, որպեսզի իմանանք, թե ինչում են նրան մեղադրում։ Գրավոր հարցեր փոխանցեցինք եւ […]

«Խաղից դուրս» վիճակում. «Փաստ»

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, հայ-թուրքական հարաբերությունների հարցերով բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի կեսերին, այս անգամ՝ Ստամբուլում։ Ի դեպ, ըստ նույն աղբյուրի, առաջին հանդիպումից հետո Ռուբեն Ռուբինյանն իր այցի հետ կապված արդյունքներն ու ողջ տեղեկատվությունը, բնականաբար, միանգամից փոխանցել է Նիկոլ Փաշինյանին և միայն նրա հետ հանդիպումից […]

Թափուր նախագահի պաշտոնը. լիազորությունների մասին մատնանշումը՝ «քող». «Փաստ»

Նախապես նշենք, որ վերնագրում ո՛չ սխալ կա, ո՛չ վրիպակ: Հասկանում ենք, որ հայոց լեզվի կանոններով պետք է լիներ «նախագահի թափուր պաշտոնը»: Սակայն խոսքն այս դեպքում այդ մասին չէ, ոչ էլ հրաժարականի իրավական ձևակերպման, կամ թափուր այդ պաշտոնին հավակնողների մասին: Խոսքը բովանդակության մասին է՝ բառիս ամենաիսկական իմաստով, այդ թվում՝ անցած չորս տարվա կտրվածքով… Հազիվ թե շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի