22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 27, 2021

Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունները. Հայտարարություն

Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին հայտարարություն է տարածել Արցախի Ազգային ժողովը: «Ղարաբաղյան հիմնախնդրի տարեգրության ողջ ընթացքում պարբերաբար շրջանառվում են հիմնախնդրի էությունը խեղաթյուրող և նենգափոխող հայտարարություններ, որոնք բարդացնում ու խճճում են հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորման գործընթացը։ Անթույլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից Արցախի սուբյեկտայնությունը, նրա հայկական ապագան […]

Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է՝ այո, «մաշեցնում են» իշխանության վարկանիշը

ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է՝ այո, «մաշեցնում են» իշխանության վարկանիշը։ «Դիմադրության շարժում ձևավորելը, այո, հենց այդ նպատակին է ծառայում», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանը։ Նա նշեց, թե ինչ վատ բան կա նոյեմբերի 9-ի փաստաթղթում, արդեն կատարված է։ Բոլոր վատ կետերն արդեն իրականացված են ու որևէ ողջամիտ մարդ չի գալու ու ասելու՝ չեղարկենք, […]

Հայաստանը շարունակում է քարոզչական պատերազմի մեջ պարտվել Ադրբեջանին. Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից. ՀՀ երկորդ նախագահ

Հայաստանը շարունակում է քարոզչական պատերազմի մեջ պարտվել Ադրբեջանին, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Մենք պարտվում ենք նաև հիմա. գիտե՞ք՝ ինչ երկրի ենք պարտվում, մի երկրի, որտեղ իշխանությունը ժառանգական է, մի երկրի, որտեղ նախագահը իր կնոջը փոխնախագահ է նշանակում, մի երկրի ենք պարտվում, որտեղ տասնյակ լրագրողներ բանտերում են, մի երկրի […]

Պատերազմից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն

Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 1 ելք: Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն:

Մեծագույն աղետ է, երբ կործանում ես քեզ վստահվածը, մսխում, վատնում, աղետի ես մատնում. Տավուշի թեմի առաջնորդ

Վախը շնորհազրկում է մարդուն, վախը զգուշության հետ կապ չունի, զգուշությունը բոլորովին այլ բան է, երբ դու վերլուծում ես, քննում ես, չափում ես, կարողանում ես այլ կերպով մտածել, իրականությունները տեսնել, համեմատել և գործողություններդ անել, տարեվերջյան քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ «Երբ քեզ տրված է այդ հնարավորությունը, երբ քեզ քաջալերել, տվել են […]

Իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ. չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես. Ռոբերտ Քոչարյան

Անվտանգության ոլորտում այս տարի Հայաստանի համար կատարյալ ձախողման տարի էր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ ոչ մի հարց այս տարվա ընթացքում չի բարելավվել։ «Տարածքների կորուստ. իշխանությունն ասում է, որ 40 քմ կիլոմետրից ավելի տարածք գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, բայց, իրականում, մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ։ Ադրբեջանական […]

Կեղտոտ կոշիկներով հեռու մնացեք իմ սրբությունից. Թևան Պողոսյան

Արցախն այս ու այն կողմ նետելու իր կամ առուծախի առարկա չէ: Արցախն անգին հայրենիք է, որի ամեն թիզ հողը արյամբ է սրբագործված: Արցախը սեր է, հույզ է, աչքի լույս ու ապրելու իմաստ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մի խոսեք Արցախի […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 59, մահվան՝ 7 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 540-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 7950 է: ԱՆցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 27-ի […]

Հենց այս օրերին, իրենց ստեղծած «թակարդի» միջոցով Հայաստանի իշխանությունը փորձ է անում Արցախում ներքաղաքական ճգնաժամ ստեղծել». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արցախում ներքաղաքական կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի գործող հիմնական ուժերը վերադառնան քաղաքական կոնսուլտացիաների հետպատերազմական փուլին։ Պատերազմից անմիջապես հետո, իշխող ուժի և խորհրդարանական ընդդիմության միջև նախնական կոնսենսուս էր ձևավորվել առ այն, որ Արցախի սահմանադրության և օրենքների շրջանակներում գործող նախագահը, մեծամասնություն ունեցող ուժը պետք է տարբեր առանցքային պաշտոններ, ոլորտներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի