14 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 59, մահվան՝ 7 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 540-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 7950 է:

ԱՆցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1498 է, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9448-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 248 է, ընդհանուր առողջացածներինը՝ 330 841, փաստացի բուժվողներինը՝ 4250: Մեկ օրում արվել է 4669 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 540 319 թեստ:

 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ