Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է՝ այո, «մաշեցնում են» իշխանության վարկանիշը
ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է՝ այո, «մաշեցնում են» իշխանության վարկանիշը։
«Դիմադրության շարժում ձևավորելը, այո, հենց այդ նպատակին է ծառայում», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանը։
Նա նշեց, թե ինչ վատ բան կա նոյեմբերի 9-ի փաստաթղթում, արդեն կատարված է։
Բոլոր վատ կետերն արդեն իրականացված են ու որևէ ողջամիտ մարդ չի գալու ու ասելու՝ չեղարկենք, իրականացված է, բացի մեկ կետից, որը մեզ էր պետք՝ գերիների վերադարձը», – նշեց ՀՀ երկրորդ նախագահը։
Ինչ վերաբերում է Հադրութն ու Շուշին հետ բերելուն, Քոչարյանն արձագանքեց՝ այո, պետք է ձգտել գոնե ԼՂ տարածքի ամբողջականությունը ինչ-որ տեղ վերականգնել։
«Այն, ինչ եղել է, չեմ կարծում, որ հնարավոր է, բայց այդ ուղղությամբ քայլեր անելը չի կարող հաջողության գոնե մի մասը չիրականացվի։ Ես այն մարդկանցից եմ, որը հավատում է մեկ բանի՝ ամեն օր քայլ կատարելով, ամեն օր մի բան անելով, քարը քարին դնելով՝ հնարավոր չէ ինչ-որ տեղ ինչ-որ չափի հաջողություն չունենաս», – ընդգծեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։