22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեծագույն աղետ է, երբ կործանում ես քեզ վստահվածը, մսխում, վատնում, աղետի ես մատնում. Տավուշի թեմի առաջնորդ

Վախը շնորհազրկում է մարդուն, վախը զգուշության հետ կապ չունի, զգուշությունը բոլորովին այլ բան է, երբ դու վերլուծում ես, քննում ես, չափում ես, կարողանում ես այլ կերպով մտածել, իրականությունները տեսնել, համեմատել և գործողություններդ անել, տարեվերջյան քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Երբ քեզ տրված է այդ հնարավորությունը, երբ քեզ քաջալերել, տվել են այդ հնարավորությունը, և դու, սակայն, սպառում ես դա, և ոչ միայն սպառում ես, այլև մսխում ես, վատնում ես, աղետի ես մատնում, կործանում ես քեզ վստահվածը, այն, ինչի վրա դու պատասխանատու ես և դեռ խորացնում ես դա, դրա պատճառը վախն է։

Վախը բերում է կեղծ ինքնապաշտպանության, ինքնաարդարացման, երբ մեղքդ գործած՝ չես խոստովանում, որովհետև վախենում ես։

Վախը շնորհազրկում է մարդուն իր ունեցած բոլոր առաքինություններից։ Քաջությունն է համարվում առաքինություն։ Քաջությունն է, որ պատճառ է դառնում սիրելու։ Քաջությունն է, որ պատճառ է դառնում չվախենալու՝ մեղքը խոստովանելու, չխուսափելու, անտարբեր չգտնվելու, և նաև՝ շահեցնելու ու բազմապատկելու։

Երբ դու պատասխանատվություն ունես, քաջությունն է պատճառ դառնում, որ գործես այդ պատասխանատվությամբ։ Գործել, որովհետև դա միայն քեզ չի պատկանում, այլ քեզ վստահվածին, դա կլինի համայնք, ժողովուրդ, եկեղեցի, պետություն, երկիր, հասարակություն, ընտանիք կամ այլ բան», – ասել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։sharethis sharing button
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ