Հայաստանը 200 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ ձեռք կբերի
Կառավարությունը Pfizer պատվաստանյութի ձեռքբերման համար Առողջապահության նախարարությանը հատկացրեց 1,2 մլրդ դրամ: Հայաստանը ձեռք կբերի 200 հազար դեղաչափ Pfizer. այն մինչև տարեվերջ կներկրվի Հայաստան: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նվիրատվության խոստումներ էլ ունեն ու էլի խմբաքանակ կստանան: