22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2021

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն

Այսօր ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն:   Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։   2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր […]

«Պետք է զարմանք հայտնել, որ Մայր աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 30-31 չնշել, որովհետև դա բացարձակ եկեղեցական տոն չէ». Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջարկին, ըստ որի՝ խորհրդարանը պետք է ոչ աշխատանքային թողնի հունվարի 5-ը և 7-ը։ «Ես Հայ Առաքեալական եկեղեցու հետևորդ եմ, զավակ եմ  և փորձում եմ իմ գործողություններով լինել բարեպաշտ քրիստոնյա։ Սակայն, երբ խոսում ենք պետության և կառավարության մասին, ապա գիտեք, որ Եկեղեցին […]

Առավոտը բարի չէր բաց տարածքում դիմակ կրել պարտադրողների համար. Վահե Գրիգորյան

Առավոտը բարի չէր բաց տարածքում դիմակ կրել պարտադրողների համար. ՀՀ վարչական դատարանը ՎԴ/4623/05/21 գործով Իմ կազմած վիճարկման հայցի հիման վրա բավարարել է քաղաքացի Իսկուհի Մանասյանի պահանջը և անվավեր է ճանաչել դիմակ չկրելու համար ոստիկանության կողմից նրա նկատմամբ կայացրած 10000 ՀՀ դրամ տուգանք նշանակելու մասին 24.07.2020թ. թիվ 4174 որոշումը: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է […]

Այլընտրանք չունենք, պարտավոր ենք համախմբված, հաղթահարենք աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս աղետը»․ Արմեն Մուրադյան

Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ պաշտոնական տեղեկատվության, Հայաստանում՝ այսօր, Covid 19-ից 62 մահ ունենք ․․․ Դիմում եմ, բոլոր այն մարդկանց, ովքեր վստահում ու հավատում են ինձ, հավատացեք, մեր ոչ համախմբված ցանկացած քայլ ավելի է բարդացնում առանց այդ էլ բարդ այս իրավիճակը։ Սիրելի քաղաքացիներ, այլընտրանք չունենք, և ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, […]

Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 2-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին: Մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցության նմանօրինակ վերաբերմունքը իրավունքի չարաշահում է: ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նկատել է, […]

«Իմ աշխատասենյակում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը չկա, դրա անհրաժեշտությունը չկա». ՏՄՊՊՀ նախագահ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ Հայաստան շաքարավազ ներկրող բոլոր տնտեսվարողները հրավիրվել են ՏՄՊՊՀ՝ հասկանալու, թե որոնք են շաքարավազի գնաճի պատճառները։ «Բոլորն են հրավիրվել, ավելին՝ այդ նիստերը բաց են լինելու, դրանց կարող են մասնակցել նաև լրագրողները։ Մինչև վարույթը չավարտեմ, չեմ կարող ասել, թե ինչով են հիմնավորում գնաճը։ Դուք կարող եք գալ ու […]

Հայաստանում մեկ օրում մահացել է 68 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1232 նոր դեպք

Նոյեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310 629 դեպք, որոնցից 272 332-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30 551պացիենտ, հայտնում են ԱՆ-ից: Այսպիսով` երեկ կատարվել է 10 281 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1232 նոր դեպք: Ունենք 1591 առողջացած, 62 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով […]

Հովիկ Աղազարյանն առաջարկում է խանութից առանց ՀԴՄ դուրս եկող քաղաքացու նկատմամբ վարչարարություն կիրառել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ կարելի՞ է որոշում ընդունել, որ քաղաքացին, եթե առևտրի կենտրոնից, խանութից դուրս է գալիս ու այդ պահին չունի ՀԴՄ, իր նկատմամբ վարչարարություն կիրառվի։ Ռուստամ Բադասյանն էլ ասաց, թե հնարավոր է նման բան, եթե իրենց բյուջեն 100 անգամ ավելի շատ լինի։ «Այսինքն՝ […]

Գոնե պարգևավճար տան, իրենք միլիոններ են ստանում, մեզ կոպեկներ են տալիս. ՇՕ մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում

Շտապօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Վարորդները բողոքում են իրենց աշխատանքային գրաֆիկից և աշխատավարձի չափից։ Ասում են, թե մեկ վարորդն օրական 30-40 կանչ է սպասարկում։ Վարորդները պահանջում են հանդիպել քաղաքապետարանի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, մասնավորապես՝ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Այլ ենթակայանի մեքենաների վարորդները ևս ցանկություն են հայտնել միանալու ակցիա իրականացնող վարորդներին։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի