11 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գոնե պարգևավճար տան, իրենք միլիոններ են ստանում, մեզ կոպեկներ են տալիս. ՇՕ մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում

Շտապօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։

Վարորդները բողոքում են իրենց աշխատանքային գրաֆիկից և աշխատավարձի չափից։ Ասում են, թե մեկ վարորդն օրական 30-40 կանչ է սպասարկում։

Վարորդները պահանջում են հանդիպել քաղաքապետարանի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, մասնավորապես՝ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։

Այլ ենթակայանի մեքենաների վարորդները ևս ցանկություն են հայտնել միանալու ակցիա իրականացնող վարորդներին։

«24 ժամ աշխատելուց հետո հաջորդ առավոտյան մտածում ենք, թե ուրիշ որտեղ աշխատենք, որպեսզի կարողանանք տուն պահել։ Ինչու մեզ պետք է նորմալ չվարձատրեն, որ այլ աշխատանքի մասին չմտածենք։ Ամբողջ աշխարհում էսքան էժան աշխատավարձ չկա», – ասաց վարորդներից մեկը։

Վարորդները, սակայն, պնդեցին, որ չնայած նրան, որ այս պահին ակցիա են իրականացնում, բայց եթե շատ հրատապ կանչ լինի, կգնան սպասարկելու։

Նրանցից մեկն էլ ասաց, թե չեն աշխատելու այնքան ժամանակ, մինչև իրենց հարցին լուծում չտան։

«Գոնե պարգևավճար տան, իրենք միլիոններ են ստանում, մեզ կոպեկներ են տալիս։ Փողը, որ պետք է մեզ տան, իրենք իրենց պարգևավճար են տալիս։ Ինչ ուզում են թող անեն, բայց մեզ էլ վճարեն։ Մենք մեր ենթակայանի տնօրենից, բուժքույրերից, բժիշկներից, բոլորից գոհ ենք։ Խնդիրը վերևներից է», – ասաց վարորդներից մեկը։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ