Հովիկ Աղազարյանն առաջարկում է խանութից առանց ՀԴՄ դուրս եկող քաղաքացու նկատմամբ վարչարարություն կիրառել
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ կարելի՞ է որոշում ընդունել, որ քաղաքացին, եթե առևտրի կենտրոնից, խանութից դուրս է գալիս ու այդ պահին չունի ՀԴՄ, իր նկատմամբ վարչարարություն կիրառվի։
Ռուստամ Բադասյանն էլ ասաց, թե հնարավոր է նման բան, եթե իրենց բյուջեն 100 անգամ ավելի շատ լինի։
«Այսինքն՝ այսպիսի վարչարարություն իրականացնելը ենթադրում է, որ ՊԵԿ-ը մոտ 100 հազար աշխատող պետք է ունենա, որ անի։ Հարց է առաջանում՝ առհասարակ, դա արդյունավե՞տ է, թե՞ չէ», – նշեց ՊԵԿ նախագահը։
«Շատ ակներև է, որ կա ստվեր, կա մեծ թվով վարչարարական խնդիր, բայց դա չի նշանակում, որ աճ չի գրանցվում», – նշեց Բադասյանը։