22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2021

Ինքնարդարացման մոլուցքն ու անհեթեթ օրակարգերը. «Փաստ»

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից արդեն մի քանի ամիս ժամանակ է անցել, սակայն նկատելի չէ որևէ լուրջ և կենսական նախաձեռնություն, որը «պողպատե» մանդատ ստացած իշխանությունները կարող էին ձեռնարկել՝ ելնելով երկրի զարգացման անհրաժեշտությունից։ Այս ընթացքում երկրի կառավարման ղեկը կրկին ստանձնած քաղաքական ուժը հասցրել է միայն որոշ «աչք ծակող» ձեռնարկումներով աչքի ընկնել։ Օրինակ՝ իշխանությունները ճանապարհների ասֆալտապատումը փորձում […]

Անահիտ Ավանեսյանը դյուրագրգիռ է դարձել. «Ժողովուրդ»

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դյուրագրգիռ է անգամ սեփական թիմակիցների քննադատության նկատմամբ: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որոշ ժամանակ առաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հրավիրված քննարկման ժամանակ, տիկին նախարարն իրեն ուղղված բոլոր հարցադրումների համար փորձել է արդարացումներ գտնել: Մեր զրուցակիցը նշեց, որ Ավանեսյանն արել է բան, որ տպավորություն ստեղծի, թե ինքն իր կաշվից դուրս է գալիս, անում հնարավորն […]

Իշխանությունը վերջնականապես կզավթի ԵՊՀ-ն. «Հրապարակ»

«Շաբաթ օրը` նոյեմբերի 6-ին, կայանալու է ԵՊՀ նոր ձեւավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում ներառված է 5 հարց՝ խորհրդի նախագահի եւ խորհրդի քարտուղարի ընտրություն, խորհրդի կանոնակարգի փոփոխություն, ռեկտորի նախկինում չկայացած մրցույթի չեղարկում, ռեկտորի նոր մրցույթի հայտարարում: Սակայն մինչ նիստը ամեն ինչ արդեն որոշված է, նիստը տեղի է ունենալու, որպեսզի խորհրդի անդամներն իշխանությունների կայացրած որոշումները դակեն: […]

Սեյրան Սարոյանը վաճառել է սեփական հիվանդանոցը․ «Հրապարակ»

«Գեներալ Սեյրան Սարոյանը մոտ երեք ամիս առաջ վաճառել է իրեն պատկանող թիվ 2 հիվանդանոցը: Տեղեկություններ կան, որ նա մտադիր է բոլոր բիզնեսները փակել ու հեռանալ Հայաստանից։ Գնորդն «Անի» կաթնամթերքի արտադրության սեփականատերն է։ Տեւական ժամանակ է՝ հիվանդանոցի բուժանձնակազմն անհանգստություններ ուներ, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց, շարունակվելո՞ւ է արդյոք ԲԿ-ի գործունեությունը, թե՞ այլ նպատակով են օգտագործելու […]

Սյունիքում ՔՊ-ականներն անցել են բացահայտ տեռորի. «Հրապարակ»

. «Սյունիքում ՔՊ-ականներն անցել են բացահայտ տեռորի՝ հատկապես ճնշում են պաշտոնյաներին, որ նոյեմբերի 14-ին Կապանի ՏԻՄ ընտրություններում ապահովեն ՔՊ-ական թեկնածուի հաղթանակը։ Երեկ տեղեկություն ստացանք, որ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը մարզպետարանի աշխատողներին հանձնարարականներ է իջեցրել եւ մասնավորապես պետական հիմնարկների, հատկապես դպրոցների տնօրեններին մոբիլիզացնելու խնդիր է դրել: Կրթության վարչության պետ Մերի Գանդալյանը հրաժարվել է ենթարկվել, նրա նկատմամբ […]

Սամվել Բաբայանի թիրախում բանակն է․ «Փաստ»

«Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրատվամիջոցներից մեկին հարցազրույց է տվել, որում անդրադարձել է 44օրյա պատերազմին ու դրա հետևանքներին։ Սամվել Բաբայանի՝ թե՛ այս, թե՛, ընդհանրապես, հետպատերազմական շրջանի հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացնում սպայակազմի և պատերազմին մասնակցած կամավորականների ու պահեստազորայինների շրջանում, որովհետև վերջինս Նիկոլ Փաշինյանին իրավիճակից «չոր» հանելու համար պարտությունը վերջիններիս վրա է բարդում։ Բաբայանը, օգտագործելով […]

Բազմակողմանի տարածաշրջանային համագործակցությունը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից. Զախարովան՝ «3+3» հարթակի ստեղծման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության նոր հարթակի ստեղծման մասին հարցին՝ նշելով, որ այն կարող է նպաստել խնդիրների լուծմանը: «Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առաջարկին՝ տարածաշրջանային նմանօրինակ խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու մասին, որն անվանում են «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան): Իհարկե, մենք […]

Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում. Արարատ Միրզոյան

Մեր կառավարության ծրագրում ամրագրված է, որ Հայաստանը պատրաստակամ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Nouvelles d’Arménie» ամսագրին տված հարցազրույցում։ «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը, այս օրերին Թուրքիայից այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ հնչող հայտարարությունները իրենց բացասական […]

«Ես և իմ թիմն Արցախի 75 տոկոսի կորստի ու պարտության համար պատասխանատվություն չենք կրում». Արդարադատության նախարար

Արդարադատության նախարար, շատ կարճ ժամանակով «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանն այսօր  լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմել է, որպեսզի անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն դեռևս չեն պատասխանել։ Հարցին՝ իշխող թիմին մեղադրում են Արցախը հանձնելու գործընթացի մեջ, այդ դեպքում ինքը պատրա՞ստ է կրել պատասխանատվություն, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Այդ պնդումը սուտ է, եթե ես հավատայի դրան, բնականաբար, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի