05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բազմակողմանի տարածաշրջանային համագործակցությունը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից. Զախարովան՝ «3+3» հարթակի ստեղծման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության նոր հարթակի ստեղծման մասին հարցին՝ նշելով, որ այն կարող է նպաստել խնդիրների լուծմանը:

«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առաջարկին՝ տարածաշրջանային նմանօրինակ խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու մասին, որն անվանում են «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան): Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել է այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխելու ժամանակը:

Բազմակողմանի տարածաշարջանային համագործակցությունը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա գործարկումը կնպաստի վստահության բարձրացմանը, միջպետական հարաբերությունների, առկա տարաձայնությունների կարգավորմանը, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ներուժի բացահայտմանը»,- հայտարարել է Զախարովան՝ հավելելով, որ այդ ձևաչափը պետք է լուծումներ տա ինչպես առկա հարցերին, այնպես էլ նոր մարտահրավերներին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ