27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 13, 2021

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը  12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն վարակաբան Դմիտրի Հարությունյանը, ներյովիրաբույժ Մարինա Խաչատրյանը և փաստաբան Սուսաննա Սարգսյանը: ԹԵՄԱ՝  կորոնովիրուսի դեմ ստիպողական պատվաստումների  խնդրի շուրջ ահազանգում են բժիշկներն ու փաստաբանը: 

Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, Հայաստանի սահմանները կպաշտպանի արտաքին միջամտությունից. Սենատոր

Հայաստանի գործերին արտաքին միջամտության դեպքում Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, կպաշտպանի հանրապետության սահմաններն այնպես՝ ինչպես  իր սահմանները, ասել է ՌԴ սենատոր, Դաշնային խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովը։ Russia Today գործակալության տեսաուղերձի ժամանակ նրան հարցրել են Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում Թուրքիայի բավականին ակտիվ դիրքի մասին: «Մենք կպաշտպանենք Հայաստանի ընդհանուր ճանաչված սահմաններն այնպես, ինչպես՝ մեր […]

Ադրբեջանցիներն այսօր գումար են պահանջում Գորիս-Կապան մայրուղով երթեւեկող իրանցիներից, իսկ վաղը նույն բանը կարող են պահանջել ՀՀ քաղաքացիներից. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ադրբեջանցիներն այսօր գումար են պահանջում Գորիս-Կապան մայրուղով երթեւեկող իրանցիներից, իսկ վաղը նույն բանը կարող են պահանջել ՀՀ քաղաքացիներից։   Իսկ սրանք պատրաստվում են Անկախության 30- ամյակ նշել։   Ծափ տվեք, ծափ՝ տիկնայք եւ պարոնայք»։

Ադրբեջանցիները գողացել են Տեղ համայնքում բնակվող արցախցու մեքենան ու չեն վերադարձնում

Ադրբեջանցիները գողացել են Տեղ համայնքում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցու «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, «Փաստինֆո»–ին հայտնել է Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։  «Դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ։ Տղամարդն «ՈւԱԶ»-ով գնացել է Արցախ և այնտեղից հետ եկել դաշտամիջյան ճանապարհով։ Վերադառնալիս շփոթվել է և պատահաբար Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք մտել` 100-200 մետր, այսինքն` միջանցքի հատված։ Ճանապարհի հետ […]

Ադրբեջանը մեկնաբանել է Իրանից Հայաստան մեկնող բեռնատարների ստուգումը

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտարարել է, որ ապահովում է օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցներից հարկերի և տուրքերի գանձման վերաբերյալ Ադրբեջանի օրենսդրության իրականացումը երկիր մուտք գործելիս և ելնելիս: Կոմիտեն նշել է, որ «ներկայում Ադրբեջանի մաքսային մարմիններն ապահովում են օրենսդրության դրույթների իրականացումը ողջ երկրում»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը ոստիկանական բաժանմունք է ստեղծել Սյունիքում և ստուգում է […]

ՀՀ տարածքում Ադրեջանի զինվորականների ներկայությունը խաթարում է տարածաշրջանում դեէսկալացիայի ջանքերը. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանգամանալից քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման […]

Խորհուրդ կտամ դիտարկեք ադրբեջանական անձնագրերով մարդկանց թույլ տալ քվեարկելը, այնտեղ ձեր առաջնորդն ահագին ձայն ունի. Մամիջանյանը՝ ՔՊ-ին

ԱԺ «Պատիվ ունեմ » խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն իշխանությանը կոչ է անում չխոսել արյունոտ ձեռքերից: «Մի արեք ժողովուրդ, առնվազն այն մարդիկ, ովքեր պատերազմի ընթացքում անկազմակերպվածությունը, ՄՈԲ-ի կազմակերպումը, ողջ լոգիստիկան տեսել են, երբեք թույլ չեն տա, որ դուք խոսեք արյունոտ կամ ոչ արյունոտ ձեռքերից», – հայտարարեց Մամիջանյանը: Նա ընդգծեց՝ այդ ո՞նց է ստացվում, որ մի քանի […]

Ավարտվել են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները

Բաքվում տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական ԶՈՒ ստորջրյա հարձակման և պաշտպանության խմբերի համատեղ զորավարժություններն ամփոփիչ միջոցառումը: Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Հաղորդագրության համաձայն՝ համատեղ վարժանքների նպատակն է եղել բարելավել ստորաբաժանումների համագործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, ապահովել դրանց համահունչ լինելը հատուկ նշանակության գործողությունների կատարման ընթացքում, ինչպես նաև զարգացնել ստորաբաժանումների կառավարման հմտությունները և կարողությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված