05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խորհուրդ կտամ դիտարկեք ադրբեջանական անձնագրերով մարդկանց թույլ տալ քվեարկելը, այնտեղ ձեր առաջնորդն ահագին ձայն ունի. Մամիջանյանը՝ ՔՊ-ին

ԱԺ «Պատիվ ունեմ » խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն իշխանությանը կոչ է անում չխոսել արյունոտ ձեռքերից:

«Մի արեք ժողովուրդ, առնվազն այն մարդիկ, ովքեր պատերազմի ընթացքում անկազմակերպվածությունը, ՄՈԲ-ի կազմակերպումը, ողջ լոգիստիկան տեսել են, երբեք թույլ չեն տա, որ դուք խոսեք արյունոտ կամ ոչ արյունոտ ձեռքերից», – հայտարարեց Մամիջանյանը:

Նա ընդգծեց՝ այդ ո՞նց է ստացվում, որ մի քանի հարյուր հազար ձայն ստանալու դեպքում մանդատը թավիշից դառնում է պողպատ:

«Դուք պայքարել եք նրա համար, որ Ազգային ժողովը հսկի մի քանի տասնյակ զինվորական, իսկ մեր սահմանները չհսկվեն ու թշնամին գա, մտնի մեր հողը, դուք պայքարել եք նրա համար, որ ՀՀ տարածքում ոստիկանական անցակետ ունենա թշնամին, դուք պայքարել եք նրա համար, որ ձեր քաղաքական առաջնորդն այնքան վախենա Երևանի փողոցներով քայլելուց, որ մի քանի հազար ոստիկան բերի», – ասաց Մամիջանյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը խոսում է ընտրությունների մասին հիմա, բայց եթե այսպես շարունակվի, հաջորդ ընտրություններին Սյունիքի մի քանի գյուղի բնակիչ վիզայով է ընտրություններին մասնակցելու:

«Խորհուրդ կտամ դիտարկեք ադրբեջանական անձնագրերով մարդկանց թույլ տալ քվեարկելը, այնտեղ ձեր առաջնորդն ահագին ձայն ունի», – ասաց ընդդիմադիր պատգամավորը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ