29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանցիները գողացել են Տեղ համայնքում բնակվող արցախցու մեքենան ու չեն վերադարձնում

Ադրբեջանցիները գողացել են Տեղ համայնքում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցու «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, «Փաստինֆո»–ին հայտնել է Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։ 

«Դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ։ Տղամարդն «ՈւԱԶ»-ով գնացել է Արցախ և այնտեղից հետ եկել դաշտամիջյան ճանապարհով։ Վերադառնալիս շփոթվել է և պատահաբար Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք մտել` 100-200 մետր, այսինքն` միջանցքի հատված։ Ճանապարհի հետ կապված՝ այդ տարածքում նշումներ չկան։ Հետո հասկացել է ու մեր տարածք է փորձել վերադառնալ, սակայն մեքենայի վառելիքը վերջացել է», – պատմել է Շադունցը։

Արցախցին մեքենան թողել է թշնամու կողմից օկուպացված տարածքում, շտապել Տեղ համայնք՝ վառելիք գտնելու նպատակով, սակայն վերադառնալով՝ նկատել է, որ մեքենան տեղում չէ, ադրբեջանցիները տարել են։

««ՈՒԱԶ»-ը «բուքսիրով» են տարել՝ «Կամազի» հետևից կապել են, քարշ տվել, տարել», – ասել է Շադունցը։

Դեպքի մասին տեղյակ են պահել ինչպես խաղաղապահներին, այնպես էլ սահմանապահ զորքերին։ Թշնամու սադրանքի մասին զեկուցել են նաև Արցախում գտնվող խաղաղապահ զորքերին, սակայն մեքենան բնակչին դեռևս չի վերադարձվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ