26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

31 տարվա ըմթացքում առաջին անգամ է, որ այս օրը ոչ թե շնորհավորելու, այլ ամաչելու օր է. Արմեն Աշոտյան

Թող ներեն ինձ իմ ընկերները, բայց 31 տարվա ըմթացքում առաջին անգամ է, որ այս օրը ոչ թե շնորհավորելու, այլ ամաչելու օր է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով Անկախության Հռչակագրի ընդունման օրվան։ Նա, մասնավորապես, գրել է. «Ամաչելու, որ արցախյան վերջին դավադիր պատերազմի խարույկում եւ դրանից հետո այրվեցին մի ամբողջ […]

Այսօրվա իշխանություններն ուզում են տոտալ մենիշխանություն և դիկտատուրա հաստատել. Չարչյանը պետք է ազատ արձակվի․ «Հայաստան» դաշինքի անդամներ

Պրոֆեսոր Չարչյանը մեկ ամսից ավելի՝ ազատության մեջ էր, նա ստանձնել է պատգամավորի մանդատ։ Այս երկու հանագամանքները, որոնք բացառում են կալանավորումը՝ որպես խափանման միջոց, այսօրվա դատական համակարգի համար ունեցել են զրո նշանակություն,  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման կապակցությամբ հրավիրված հրատապ ասուլիսում հայտարարեց փաստաբան, այժմ նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Նրա խոսքով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր […]

Ավագ լեյտենանտ Դավիդյանը վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում. ՀՀ ՊՆ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես […]

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ դատարանի կայացրած որոշումը քաղաքական հետապնդում և խայտառակ ապօրինություն է․ «Պատիվ ունեմ»

Ս.թ. oգոստոսի 23-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը և կայացրեց վերջինիս կալանավորելու որոշում։   Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համատեքստում դեռ ամիսներ առաջ պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումները ոչ իրավաչափ էին և հակասում էին […]

Երկրի ազգային անվտանգության համակարգը փորձադաշտ չէ․ ԱԱԾ պահեստազորի սպաներ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով արտաքին հետախուզական վարչություն հիմնելու մասին Նիկոլ Փաշինյանի մտադրությանը։ Հայտարարությունում ասվում է․ «Կառավարության օգոստոսի 18-ի նիստում, ներկայացնելով կառավարության 2021-2026 թթ․ ծրագրային դրույթները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երկրում կայուն անվտանգային համակարգ ձևավորելու անհրաժեշտության, դրա շրջանակներում արտաքին հետախուզական վարչություն հիմնելու մասին։ Ներկայացված ծրագրից չի երևում, թե նոր կառույցի ստեղծումն այս […]

«Շուրջ 40 օր է՝ տեղեկություններ չունենք Սյունիքի մարզի Սև լճի հատվածում կորած մեր երկու զինծառայողների մասին». Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուրջ 40 օր է՝ տեղեկություններ չունենք Սյունիքի մարզի Սև լճի հատվածում կորած մեր երկու զինծառայողների մասին: Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի վերնախավը խոսում է ամեն ինչից բացի մեր կորած 2 զինծառայողների ճակատագրից: Սա սովորական միջադեպ չէ, սա պատերազմական ժամանակահատվածում գրանցված դեպք չէ: Հիշեցնեմ, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հուլիսի […]

Ջարդված ատամները ցույց տալու թատրոն են ներկայացնում. Աղվան Վարդանյանը Արմեն Չարչյանի կալանավորման մասին

Պրոֆեսոր Չարչյանի կալանավորումը ևս մի ավելորդ վկայություն է, որ այս իշխանություն կարմիր կովը կաշին չի փոխելու, ոչ էլ այս իշխանության էշը դադարելու է աքացիներ տալ: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Արմեն Չարչյանի կալանավորմանը: «Վաղը կառավարությունը Ազգային ժողովը ծրագիր է ներկայացնելու և հերթական անգամ  ջարդված ատամները ցույց տալու թատրոն են ներկայացնում: […]

Կեցցե, անկախության հռչակարգի օրը, կեցցե նիկոլի բերած ապագան. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երեկ-երեկոյան երկարատեւ ընդմիջումից հետո քաղաք էի իջել, Հյուսիսայինով անցնում էինք․․․Ասեղ գցեիր, ցած չէր հասնի, լեփլեցուն այլազգիներով, հիմնականում պարսերեն, թուրքերեն, արաբական ինչ-որ լեզուներով խոսող մարդիկ, անհասկանալի բույրերով, պահվածքով, իրենց տանտեր զգալով, աղմուկով ․․․Միակ հայաստանցիներս հատուկենտ էինք, խորթ զավակի պես, մենք էինք մեզ օտար զգում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի