27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

31 տարվա ըմթացքում առաջին անգամ է, որ այս օրը ոչ թե շնորհավորելու, այլ ամաչելու օր է. Արմեն Աշոտյան

Թող ներեն ինձ իմ ընկերները, բայց 31 տարվա ըմթացքում առաջին անգամ է, որ այս օրը ոչ թե շնորհավորելու, այլ ամաչելու օր է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով Անկախության Հռչակագրի ընդունման օրվան։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ամաչելու, որ արցախյան վերջին դավադիր պատերազմի խարույկում եւ դրանից հետո այրվեցին մի ամբողջ սերունդ, մի ամբողջ հայրենիք եւ մի ամբողջ արժեհամակարգ:

Որ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության մակարդակը պատմանական մինիմումի վրա է:

Որ այսօր մեր իրական ինքնիշխանության մասին հոգի, խիղճ ու խելք ունեցող մարդիկ առանց զայրույթի ու ցավի խոսել չեն կարող:

Որ Արցախյան շարժումը, որից ծնվեց մեր այսօրվա պետականությունը, եւ իր ձեռքբերումները անփառունակ կերպով մսխվեցին կապիտուլյանտ եւ հողատու ոհմակի կողմից:

Որ հայը իր պետության ներսում ֆիզիկական իմաստով ամենաապաշտպան վիճակում է:

Որ հայկական երկրորդ պետականությանը տեր կանգնել չկարողացանք, իսկ հետո՝ չուզեցինք:

Որ պետության ինքնիշխան տարածքը արդեն 3-րդ ամիսն է, ինչ թշնամու կրնկի տակ է:

Որ հարյուրից ավելի գերիներ ունենք Ադրբեջանում, ու պետությունը թքած ունի իրենց ճակատագրի վրա:

Որ հազարավոր անհետ կորածներ ունենք, չհուղարկավորված հերոսներ ունենք, փախստականներ ունենք:

Որ քաղաքական հետապնդումները լկտիաբար շարունակվում են եւ հանգեցնում են հենց այս օրով ԱԺ ընդդիմադիր պատգամավորի կալանավորմանը:

Որ հենց այս օրով մեր սահմաններն այնքան խոցելի են, որ մեր զինվորականը մոլորվում ու գերի ընկնում ադրբեջանցիներին:

Որ արժանապատվություն չունենք, կամք չունենք, խիղճ չունենք:

Ամաչում եմ մեր անկախությունը նվաճած ու կերտած, կյանք տված ու հոգի դրած սերունդներից»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ