09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

«Շուրջ 40 օր է՝ տեղեկություններ չունենք Սյունիքի մարզի Սև լճի հատվածում կորած մեր երկու զինծառայողների մասին». Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուրջ 40 օր է՝ տեղեկություններ չունենք Սյունիքի մարզի Սև լճի հատվածում կորած մեր երկու զինծառայողների մասին:

Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի վերնախավը խոսում է ամեն ինչից բացի մեր կորած 2 զինծառայողների ճակատագրից:

Սա սովորական միջադեպ չէ, սա պատերազմական ժամանակահատվածում գրանցված դեպք չէ:

Հիշեցնեմ, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը մեր երկու զինծառայողի հետ, որից անմիջապես հետո մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Զինծառայողը սահմանին չի զգում պետության սատարումը, պետության ներկայությունը, սա զուտ միջադեպ չէ, սա ինքնին շատ բան է ասում զինված ուժերում, սահմանային հատվածում ստեղծված իրավիճակի և ռազմաքաղաքական իշխանության հանցավոր անտարբերության մասին»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ