Կեցցե, անկախության հռչակարգի օրը, կեցցե նիկոլի բերած ապագան. Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ-երեկոյան երկարատեւ ընդմիջումից հետո քաղաք էի իջել, Հյուսիսայինով անցնում էինք․․․Ասեղ գցեիր, ցած չէր հասնի, լեփլեցուն այլազգիներով, հիմնականում պարսերեն, թուրքերեն, արաբական ինչ-որ լեզուներով խոսող մարդիկ, անհասկանալի բույրերով, պահվածքով, իրենց տանտեր զգալով, աղմուկով ․․․Միակ հայաստանցիներս հատուկենտ էինք, խորթ զավակի պես, մենք էինք մեզ օտար զգում էդ խառնածին միջավայրում․․․Իսկ տուն վերադառնալիս տաքսու վարարոդը «մխիթարեց»՝ «Սա դեռ ինչ է, շուտով 3 հազար փախստական աֆղանցի են գալու, թույլ են տվել նրանց մուտքը Հայաստան․․»․․Թու՞յլ են տվել․․․Դե, անշուշտ, բաց տարածություն ենք, տեր-տիրական չկա․․․Ու վստահ եղեք, երկիրը ներսից են հանձնել, այսպես են երկիրը ներսից հանձնում, անամոթաբար, ատելությամբ, թշնամու պես, թշնամաբար․․Այլեւս տրոյական ձիերի ժամանակն անցել է…
Երկիրը բաց է, թշնամին եկել-նստել է Երեւանի սրտում եւ իր համար հանգիստ թեյ է խմում,իսկ կողքից տժժալով անցնում է մի թանկարժեք մեքենա, ճռռիկները ճռռացնելով, մուղամը քոքած․․Մեքենան վարում է անկախության տարիներին ծնված մի անհայրենիք, մի լածիրակ․․․ Աբովյան փողոցով իջնելիս լսում եմ մի նորաթուխ երեսփոխանի ծանոթ ձայնը, «Էն քյաբաբն ու պանիրը ի՞նչ եղավ․․»։
Կեցցե, անկախության հռչակարգի օրը, կեցցե նիկոլի բերած ապագան եւ նոր Հայաստանը՝ թուրքի առաջ փռված․․ուռաաա
Հ․Գ․ Դարձել ենք փաստ արձանագրող, դիտորդ, իսկ նկարագրածիս մեջ ոչինչ չեմ հորինել, անգամ երեսփոխանի ձայնը․․․․․
23․08․2021 Էրիվան Էրմանիստան…»: