02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ջարդված ատամները ցույց տալու թատրոն են ներկայացնում. Աղվան Վարդանյանը Արմեն Չարչյանի կալանավորման մասին

Պրոֆեսոր Չարչյանի կալանավորումը ևս մի ավելորդ վկայություն է, որ այս իշխանություն կարմիր կովը կաշին չի փոխելու, ոչ էլ այս իշխանության էշը դադարելու է աքացիներ տալ: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Արմեն Չարչյանի կալանավորմանը:

«Վաղը կառավարությունը Ազգային ժողովը ծրագիր է ներկայացնելու և հերթական անգամ  ջարդված ատամները ցույց տալու թատրոն են ներկայացնում:

Դա ուղղված է ոչ միայն «Հայաստան» դաշինքի դեմ, այլ նաև Հայաստան պետության, այս իշխանության օրոք որպես իրավական պետություն Հայաստանը դադարել է լինելուց, բայց արհեստականորեն լարում են իրավիճակը, կարծում եմ՝ պատասխանը չի ուշանա:

Հակահարվածներ կլինեն, օրեցօր ավելի ուժգնացնող, որոշ ժամանակ հետո ստիպված կլինեն պատգամավորներին վերադարձնել իրենց տեղը, ես համոզված եմ, որ շատ ժամանակ չանցած այս նույն ուղտը կչոքի որոշ իշխանավորների դուռը»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է դատախազոության բողոքը, ինչի արդյունքում «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի։

«Հայաստան» դաշինքն արդեն իսկ հայտարարություն է տարածել՝ նշելով արձագանքը այս ապօրինություններին լինելու է համարժեք:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ