26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

Մենք չենք ունեցել ԼՂ հարցի կարգավորման ռազմավարություն․ Փաշինյան

Մենք չունեինք, չէինք ձևակերպել ամենակարևոր հարցի պատասխանը՝ իսկ ի՞նչ ենք անելու, եթե բանակցային սեղանի շուրջ չհաջողվի մեզ համար ընդունելի լուծման հասնել, ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս, անդրադառնալով արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես չեմ խոսում տարբեր իշխանությունների կամ կառավարությունների, կամ ղեկավարների արածների և չարածների մասին, այլ փորձում եմ ձևակերպել այն […]

Մեր երկիրը վտանգված է, պետք է մտածել այն փրկելու մասին. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մեր երկիրը վտանգված է, պետք է մտածել այն փրկելու մասին․ որևէ այլ օրակարգ արդիական չէ։  31 տարի առաջ, երբ ընդունվում էր Հայաստանի Անկախության հռչակագիրը ողջ հասարակությունն ապրում էր երազանքով և հուզմունքով։ Հայ ժողովուրդը վերստին Անկախ պետականություն կերտելու հնարավորություն էր ստացել։ Արցախյան շարժման ոգևորիչ ուժը, […]

«Ունենք 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներ, 3773 զոհ, 243 անհետ կորած». Փաշինյանը «արտառոց պայմաններում» ներկայացնում է կառավարության ծրագիրը

Կառավարության 2021-26 թթ․ գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում, ԱԺ-ի դատին ներկայացնելով կառավարության նոր ծրագիրը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, թե ինչն է, իր պատկերացմամբ, այդ արտառոց պայմանների պատճառ դարձել և հրապարակեց նոր տվյալներ՝ վերաբերող պատերազմում զոհերին, անհայտ կորած զինծառայողներին։  «2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 […]

Քնած զինվորներից 8-10 հազար դրամ են պահանջում. ինչ է բացահայտվել բանակում. «Ժողովուրդ»

Հայկական բանակում սոված մնացած իշխանության օրոք (շատ պատգամավորներ եւ պաշտոնյաներ իրենք են բարձրաձայնել այդ մասին) նոր հանցատեսակներ են զարգանում: Պարզվում է՝ տարբեր զորամասերում կամ մարտական հենակետերում զինվորին քնած բռնացնողները նրա այդ արարքը թաքցնելու համար շատ դեպքերում կոնկրետ գումար են պահանջում՝ 8-10.000դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահ մարմիններում քննության առարկա են դարձել քնած զինվորներից «փրկագին» պահանջելու […]

Փաշինյանը հրաժարվել է 136 UU 01 համարանիշից և վերցրել է երբեմնի նախագահական 001 UU-ն. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը շարունակում է գնալ «սերժացման» ճանապարհով։ 2018-ին նա հեծանիվով էր աշխատանքի գնում, մտնում էր կառավարության գլխավոր մուտքից։ ԱԺ-ի ու նախագահականի այգին էր բացում այցելուների համար։ Առաջին քայլերից մեկն իրեն սպասարկող մեքենայի համարները փոխելն էր, որ չասեն՝ երկրի ղեկավարի մեքենան գոլդ համարներ ունի։ Սերժ Սարգսյանին սպասարկող մեքենայի համարանիշը՝ 001 UU, փոխեց՝ վերցնելով 136 UU 01 […]

Իշխանությունը համաներում կհայտարարի. «Հրապարակ»

Իշխանությունը համաներում կհայտարարի 44-օրյա պատերազմի ընթացքում միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ արդեն դատապարտված անձանց նկատմամբ։ Նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել, ակնկալվում է համաներումն իրականացնել մինչեւ սեպտեմբերի 26-ը՝ պատերազմի մեկ տարին լրանալը։ Համաձայն նախագծի՝ համաներման տակ կընկնեն անձինք, ովքեր «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության […]

Հարյուրավոր կարմիր, սև բերետներ, ոստիկաններ, պարեկային ծառայողներ շրջապատել են Ազգային ժողովը

Ազգային ժողովի շենքի մոտ են հավաքվել հարյուրավոր ոստիկանական ուժեր՝ կարմիր, սև բերետներ, ոստիկաններ, պարեկային ծառայողներ։ Տեղակայել են նաև հատուկ միջոցներ գործի դնող մեքենաներ։ Պատճառն այն է, որ խորհրդարան է այցելելու Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

Իշխանությունը փնտրում է ֆրոնտ գնացող զինվորների. «Հրապարակ»

ԱԺ մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 6-ից պետք է սկսեն աշխատել, սակայն դեռեւս վերջնականապես չեն ձեւավորվել։ Բանն այն է, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը ե՛ւ մասնագիտական որակներով է աչքի ընկնում, ե՛ւ կամային, ուստի իշխանության համար դժվար կլինի որեւէ խնդրահարույց նախագիծ անաղմուկ «սղղացնելը», ինչպես արվում էր նախկինում։ Դրանից բացի, հարկավոր է ֆրոնտ ուղարկել համարժեք զինվորների, որոնք ընդդիմադիրների հետ կկարողանան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի