25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ունենք 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներ, 3773 զոհ, 243 անհետ կորած». Փաշինյանը «արտառոց պայմաններում» ներկայացնում է կառավարության ծրագիրը

Կառավարության 2021-26 թթ․ գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում, ԱԺ-ի դատին ներկայացնելով կառավարության նոր ծրագիրը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե ինչն է, իր պատկերացմամբ, այդ արտառոց պայմանների պատճառ դարձել և հրապարակեց նոր տվյալներ՝ վերաբերող պատերազմում զոհերին, անհայտ կորած զինծառայողներին։

 «2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրն անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի՝ դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ, սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-ի ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով՝ նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, Կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը», – ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ