23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2021

«Այդ գործողությունից 28 տարի անց հակառակորդը նորից հարձակողական մարտեր ծավալեց նույն ուղղությամբ և տակավին Կարմիր շուկան մնաց անառիկ…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուղիղ 29 տարի առաջ՝ այս օրը ադրբեջանական ուժերը հարձակողական մարտեր ծավալեցին Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր շուկա պաշտպանական բնագծի ողջ երկայնքով: Թշնամական մեծաթիվ հետևակայինների առաջխաղացմանն աջակցում էին մեկ տասնյակից ավելի զրահատեխնիկա, գրոհիչի վերասարքավորված Լ-29 տիպի ռազմաուսումնական ինքնաթիռն ու ՄԻ-24 ուղղաթիռները: Գլխավոր հարվածի ուղղություն ընտրելով Ղաջար-Կարմիր շուկա ռազմավարական կարևոր նշանակության հատվածը, հակառակորդը նպատակ […]

Ալիևը հաստատել է Շուշի քաղաքը պետական արգելոցի վերածելու ծրագիրը. «Հենակետ»-ն ամփոփել է շաբաթը

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։ Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, խորհրդարանական ընտրություններից հետո ճիշտ եզրակացություններ անել։ Եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր «Ղարաբաղյան […]

Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել՝ Լոռու մարզպետարանում իրեն ծեծի ենթարկելու գործով, իսկ մեղադրյալ չկա․«Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․ «Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել՝ Լոռու մարզպետարանում իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ քրեական գործով այլ կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան։ Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հունիսի 22-ին հայտնել է, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար […]

Ինձ աշխատանքից ազատել են միայն նրա համար, որ դաշնակցական եմ. Շիրակի մարզպետն աշխատանքից ազատել է 3 տնօրենի․ News.am

NEWS.am-ը գրում է․ «Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը, Գյումրիի թիվ 38 դպրոցի տնօրեն Արփինե Նիկողոսյանը եւ Գեղանիստի դպրոցի տնօրեն Կարինե Ղազարյանը։ NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի արդեն նախկին տնօրեն Արփինե Նիկողոսյանը պատմեց, որ իր համար անակնկալ է եղել այդ որոշումը. «Ընտրություններից առաջ ինձ կանչեցին պատահաբար, ու […]

Ադրբեջանն ու Թուրքիան Բաքվում դարձյալ համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանն ու Թուրքիան Բաքվում անցկացնում են «Մուստաֆա Քեմալ աթաթուրք – 2021» համատեղ զորավարժությունները, հայտնում է Sputnik Азербайджан։ Տեղեկության համաձայն՝ զորավարժություններին, որոնք կտեւեն մինչեւ հունիսի 30-ը, կմասնակցեն մինչեւ 600 զինվորականներ, ինչպես նաեւ կկիրառվեն տանկեր, մարտական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր եւ այլ տեխնիկա:

Սենց հավեսով մեկ էլ Հռոմեական կայսրությունն էր կործանվում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Սենց հավեսով մեկ էլ Հռոմեական կայսրությունն էր կործանվում։   Բարբարոսների շարունակվող հարվածներից, գրոհներից եւ ասպատակություններից ուշքի չեկող, իր լյումպենական «հաց եւ տեսարաններով», եւ ազնվական կոռուպցիայով եւ այլասերվածությամբ վերջին օրերն ապրող քաղաքակրթական հսկան։   Երեւանը Հռոմից հին է, բայց ավելի անխելք…»:

Ինչու չստացվեց կոմունիկացիան քաղաքացու հետ. Վանեցյանի կուսակցության խոսնակը՝ իրենց անելիքների մասին

Կանցնի այս մի քանի օրն էլ… մարդկանց միջի մաղձն ու զայրույթը փոքր ինչ կսփոփվի և հնարավորություն կստեղծվի նորից այն վերածելու աշխատանքի էներգիայի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մենք վերլուծում ենք մեր բացթողումները. ինչու չստացվեց կոմունիկացիան քաղաքացու հետ՝ չնայած բոլոր խոսացված հանգամանքներին… Մենք հանդես կգանք […]

«Մեզ հետ տեղի ունեցած ու շարունակաբար նոր ծավալներ ձեռքբերող աղետը կարելի է բացատրել պարզ բանաձևով»․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Մեզ հետ տեղի ունեցած ու շարունակաբար նոր ծավալներ ձեռքբերող աղետը կարելի է բացատրել պարզ բանաձևով՝ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՊՈՊՈՒԼԻԶՄ = ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ/ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ Մի քանի դիտարկում Հայաստանում աղքատության խնդրի շուրջ։ Երբ խոսում ենք աղքատության մասին, ապա պետք է հաշվի առնենք ոչ միայն եկամտային ցուցանիշները, այլ նաև ծառայություններից օգտվելու ու կյանքի որակը սահմանող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի