24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մեզ հետ տեղի ունեցած ու շարունակաբար նոր ծավալներ ձեռքբերող աղետը կարելի է բացատրել պարզ բանաձևով»․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Մեզ հետ տեղի ունեցած ու շարունակաբար նոր ծավալներ ձեռքբերող աղետը կարելի է բացատրել պարզ բանաձևով՝ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՊՈՊՈՒԼԻԶՄ = ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ/ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ

Մի քանի դիտարկում Հայաստանում աղքատության խնդրի շուրջ։

Երբ խոսում ենք աղքատության մասին, ապա պետք է հաշվի առնենք ոչ միայն եկամտային ցուցանիշները, այլ նաև ծառայություններից օգտվելու ու կյանքի որակը սահմանող բազմաթիվ այլ չափորոշիչները: Դրանց շարքին են դասվում բնակարանային պայմանները, առողջապահությունը, կրթությունը, աշխատանքը և այլն։ Եվ այս առումով ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանում պատկերը որևէ լավատեսություն չի ներշնչում:

Բազմաչափ աղքատության ցուցանիշներից ելնելով՝ Հայաստանի բնակչության մոտ 50%-ն ունի սոցիալական անվտանգության խնդիր: Ի դեպ, այս սեգմենտում հատկապես խոցելի են երեխաները: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետազոտության համաձայն՝ Հայաստանում երեխաների 64%-ը խոցելի է աղքատության 2 և ավելի չափելի դրսևորման ուղղությամբ: Գյուղական բնակավայրերում նման խոցելիությունը հասնում է 82%֊ի, մինչդեռ քաղաքային բնակավայրերում այն կազմում է 53%: Ազգային մակարդակում երեխաների միայն 12%֊ը չի կրում աղքատության տարբեր դրսևորումների ազդեցությունը:

Համադրելով տարբեր տվյալներ ու պահպանելով բազմաչափության սկզբունքը՝ կարող ենք փաստել, որ Հայաստանում ամեն երրորդ քաղաքացին աղքատ է: Այստեղ, իհարկե, ևս անհրաժեշտ է սեգմենտավորում անցկացնել՝ բաժանելով սոցիալապես անապահով բնակչությանը երեք շերտի՝ աղքատների, շատ աղքատների ու ծայրահեղ աղքատների:

Սակայն երեք շերտերում էլ մենք ունենք մի իրավիճակ, երբ մեկ մարդու միջին ամսական ծախսը էապես ցածր է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից:

Հայաստանում չկա և տեսանելի ապագայում չի լինի միջին խավ, իսկ աղքատների ու հարուստների միջև անջրպետը շարունակելու է մեծանալ:

Իհարկե, ելնելով 2018թ. ի վեր Հայաստանում հրամցվող «հպարտ» ու «երջանիկ» քաղաքացու կոնցեպտից՝ իշխանությունները պետք է պարբերաբար խոսեն աղքատության կրճատման մասին, սակայն պարզ է, որ այստեղ մենք հաճախ գործ ունենք զուտ պոպուլիստական–մանիպուլյատիվ դիսկուրսի հետ:

Աղքատության կրճատումը պետք է լինի երկրի համալիր զարգացման ու մոդեռնիզացման արդյունք, այլ ոչ թե սահմանափակվի միայն Սոցապ նախարարության կողմից իրականացվող ծրագրերով: Նման ծրագրերը լավագույն դեպքում կարող են թույլ տալ աղքատներին ապահովել իրենց գոյատևումը, սակայն դրանք երբևէ չեն բերի սոցիալական մոբիլության բարձրացմանը, չեն խաղա սոցիալական լիֆտի դեր»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ